Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Խալիսա Մեխակի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

13.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման
2021 թվականի հոկտեմբերի 13-ին հայտարարված աճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2021 թվականի հոկտեմբերի 28-ին, ժամը 12.00-ին, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 08.02.2021 թվականի թիվ ՍնԴ/0166/04/21 վճռով սնանկ ճանաչված Խալիսա Մեխակի Ղազարյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Խալիսա Մեխակի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող ՝ ՀՀ Լոռու մարզ, քաղաք Ալավերդի, Զ. Անդրանիկի փողոց 37 հասցեում գտնվող բնակելի տան (մեկ հարկանի բնակելի տուն՝ 122.7քմ, կառուցվել է՝ 1950-ականներին, արտաքին պատերը խամքարից են կամ բետոնե, ճաքերով, կրող պատերի վրա կան բազմաթիվ ճաքեր, ներքին պատեր՝ սոսնձաներկ, հին ոճի, կառուցված է ժայռի վրա, միջհարկային ծածկերը՝ փայտե, տանիքը քառաթեք՝ ասբոշիֆերով ծածկված, առաստաղը՝ սոսնձաներկ, հին ոճի, հատակը՝ տախտակ, սանհանգույցը՝ սալիկապատված, մուտքի դուռ և ներսի դռներ՝ փայտե, պատուհաններ՝ փայտե, շենքի վիճակը՝ անբավարար) կրկնաճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով, 1 (մեկ) առանձին լոտով:
Լոտ 1 ՝ ՀՀ Լոռու մարզ, քաղաք Ալավերդի, Զ. Անդրանիկի փողոց թիվ 37 հասցեում գտնվող բնակելի տուն (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 04122020-06-0041, տրված՝ 04.12.2020թ.):
Գույքի մեկնարկային գինն իջեցվում է 10% և կազմում է 639.000 (վեց հարյուր երեսունինը հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսը : Աճուրդի նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով մինչև հայտի ներկայացման պահը՝ Արարատբանկ ԲԲԸ-ում բացված պարտապանի հատուկ հաշվին 15100586957469: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել աճուրդի մասին հայտարարությունում նշված հասցեում գտնվող դատարանի գրասենյակ /հասցե` ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2/: Հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի գույքի վաճառքի հետ կապված ծախսերը:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս. Ասլանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` +374 91344380

Էլ. փոստ`