Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՍԻԳՈՒԼ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

13.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ՍԻԳՈՒԼ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

08.10.2021թ. ժամը 13:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում կկայանա «ՍԻԳՈՒԼ» ՍՊԸ-ի ՍնԴ/2889/04/20 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
10.11.2021թ. ժամը 13:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում կկայանա «ՍԻԳՈՒԼ» ՍՊԸ-ի ՍնԴ/2889/04/20 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 9 առանձին լոտերով:
Լոտ 1 - «ՍԻԳՈՒԼ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովվման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ի օգտին գրավադրված, Իշխան Գալստյանին և Ալվարդ Գալստյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, Քուչակ համայնք, 1 խճուղի, 3 արհեստանոց հասցեի անշարժ գույք, հողի մակերեսը 1,4018 հա, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման, շինությունների ընդհանուր մակերեսը 138,,51 ք/մ, նպատակային նշանակությունը հասարակական, մեկնարկային գինը 41,400,000 ՀՀ դրամ: Հողամասի կադաստրային արժեքը՝ 4,794,156 ՀՀ դրամ վճարված չէ, այն պետք է վճարվի գնորդի կողմից:
Լոտ 2 - «ՍԻԳՈՒԼ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովվման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ի օգտին գրավադրված՝ Իշխան, Ալվարդ, Լուսինե, Սևակ, Անդրանիկ և Նուշիկ Գալստյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, Քուչակ համայնք, 13 փողոց, տ. 1 հասցեի անշարժ գույք, հողի մակերեսը 0,502 հա, նպատակային նշանակությունը բնակավայրերի, շենքի մակերեսը 376,48 ք/մ, նպատակային նշանակությունը բնակելի, մեկնարկային գինը 10,761,000 ՀՀ դրամ:
Լոտ 3 - «ՍԻԳՈՒԼ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Գազալիցքավորման ճնշակ, մակնիշը AУ/200, մեկնարկային գինը 4,060,000 ՀՀ դրամ:
Լոտ 4 - «ՍԻԳՈՒԼ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Գազալիցքավորման ճնշակ, մակնիշը II 100, մեկնարկային գինը 479,000 ՀՀ դրամ:
Լոտ 5 - «ՍԻԳՈՒԼ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գազալիցքավորման աշտարակներ, 2 հատ, մեկնարկային գինը 2,859,000 ՀՀ դրամ:
Լոտ 6 - «ՍԻԳՈՒԼ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Գազի կուտակիչներ 5 հատ, մեկնարկային գինը 2,007,000 ՀՀ դրամ:
Լոտ 7 - «ՍԻԳՈՒԼ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Հավաքարան /ռեսիվեր/ տարողությունը՝ 4 տոննա, 2 հատ, մեկնարկային գինը 233,000 ՀՀ դրամ:
Լոտ 8 - «ՍԻԳՈՒԼ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Հավաքարան /ռեսիվեր/ տարողությունը՝ 10 տոննա, մեկնարկային գինը 286,000 ՀՀ դրամ:
Լոտ 9 - «ՍԻԳՈՒԼ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Ենթակայան 250 ԿՎՏ, մեկնարկային գինը 630,000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ «ՍԻԳՈՒԼ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ 2471003987800000:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք մինչև 05.11.2021թ. կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդը անց է կացվում ՀՀ արդարադատության նախարարի 16.02.2020թ. թիվ 116 –Ն հրամանի կարգով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել «ՍԻԳՈՒԼ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`