Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Օվսաննա Գառնիկի Աբրահամյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

13.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Օվսաննա Գառնիկի Աբրահամյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

08.10.2021թ. ժամը 13:30-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում նշանակված Օվսաննա Գառնիկի Աբրահամյանի ՍնԴ/0067/04/21 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
10.11.2021թ. ժամը 13:30-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում կկայանա Օվսաննա Գառնիկի Աբրահամյանի ՍնԴ/0067/04/21 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 1 առանձին լոտով:
Լոտ 1 Օվսաննա Գառնիկի Աբրահամյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովվման համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի օգտին գրավադրված, Օվսաննա Գառնիկի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, ք.Էջմիածին, Անդրանիկ թաղ. 108 բնակելի տուն հասցեի անշարժ գույք, հողի մակերեսը 0,072 հա, նպատաակային նշանակությունը բնակավայրերի, շինությունների ընդհանուր մակերեսը 942,4 ք/մ, նպատաակային նշանակությունը բնակելի, արտաքին պատերը տուֆ քարով, 2 հարկանի, առկա է նկուղ, ներքին հարդարանքի ընդհանուր վիճակը լավ, մեկնարկային գինը /գնահատված արժեքը/ 87,189,000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ Օվսաննա Գառնիկի Աբրահամյանի սնանկության հատուկ հաշվին՝ 2471004002710000:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք մինչև 05.11.2021թ. կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդը անց է կացվում ՀՀ արդարադատության նախարարի 16.02.2020թ. թիվ 116 –Ն հրամանի կարգով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել Օվսաննա Գառնիկի Աբրահամյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`