Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում “Շավալ” ՍՊԸ-ի սնանկության գործով անշարժ գույքի աճուրդ

15.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2021թ. հոկտեմբերի 4-ին նշանակված “Շավալ” ՍՊԸ-ի սնանկության գործով անշարժ գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2021թ. նոյեմբերի 3-ին ժամը 13:00–ին, ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում նշանակված է “Շավալ” ՍՊԸ-ի սնանկության գործով գրավադրված և համատեղ սեփականության իրավունքով 3-րդ անձանց պատկանող անշարժ գույքի աճուրդը հետևյալ մեկ լոտով.
Լոտ 1. Ք. Երևան, Նալբանդյան 29, բն. 19 հասցեում գտնվող բնակարան /մակերեսը՝ 111,4 քառ. մ., որից 42,8 քառ. մ կիսակառույց, 6 հարկանի շենքի 1-ին հարկում, մուտքի դուռը մետաղյա, ներսի դռները փայտյա, պատուհանները` մետաղապլաստե, միջանցքը, խոհանոցը և սանհանգույցը` սալիկապատված, գազիֆիկացված է և ունի անհատական ջեռուցման համակարգ: Գույքի մեկնարկային գինը կազմում է՝ 32 866 171 ՀՀ դրամ:
Գույքը հանդիսանում է “Արարատբանկ” ՓԲԸ-ի գրավի առարկա:
Բնակարանը բնակեցված է, բնակիչների վտարման գործողությունը և գրանցման հետ կապված ծախսերը կատարվում է գնորդի կողմից: Տան հետ կապված գույքահարկի և կոմունալ վճարումների պարտավորությունները անցնում են գնորդին:
Համաձայն քննիչի 16.12.2020թ. որոշման, տնօրենի հաղորդման հիման վրա հարուցվել է թիվ` 15991620 քրեական գործը:
Աճուրդին մասնակցելու համար սահմանված հայտի հետ միասին պետք է ներկայացվեն`
ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚
բ) աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են փոխանցումով “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ-ում բացված 16069035301818 սնանկության հատուկ հաշվեհամարին` մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել “Շավալ” ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյանին, հեռ.` 095-45-43-56 ։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`