Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Արաքսի Ավազան» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար վերջինիս և/կամ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

15.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Արաքսի Ավազան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 -րդ հոդված

2021թ նոյեմբերի 09-ին, ժամը 17:00-ին սնանկության գործով կառավարիչ Վ. Ասատրյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող և «Արաքսի Ավազան» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում (վերանվանվել է՝ «Ակբա Բանկ» ԲԲԸ) գրավադրված գույքերի աճուրդ վաճառք հետևյալ լոտով և մեկնարկային գնով:
Լոտ 2։ ՀՀ, ք. Էջմիածին, Մարգարայի խճուղի հասցեում գտնվող անշարժ գույք /սեփականության վկայական թիվ 1269575/։
Հողամասի տվյալներ։ Կադաստրային համարը՝ 04-002, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական, օգտագործման նպատակը՝ գործարանի կառուցման համար, հողամասի չափը՝ 2,84 հա, իրավունքի տեսակը՝ վարձակալություն։
Շենքի տվյալներ։ Կադաստրային համարը՝ 04-002, նպատակային նշանակությունը՝ արտադրական, օգտագործման նպատակը՝ վարչական շենք, մակերեսը՝ 9.937,3 քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն։
Մեկնարկային գինը՝ 68.630.375 /վաթսունութ միլիոն վեց հարյուր երեսուն հազար երեք հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ:
Ծանոթություն: Սույնով տեղեկացնում եմ, որ գույքի վերաբերյալ առկա է կադաստրային արժեքի վճար:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Արաքսի Ավազան» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում 220213331113000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Երևան սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/4pcW/GSnWJ7Xr9
Միաժամանակ տեղեկացվում է, որ աճուրդում հաղթողի հետ կազմվող արձանագրությունում ապահովված պարտատիրոջ համաձայնությամբ կարող է նախատեսվել գույքի արժեքի վճարման աճուրդի կանոնակարգում նախատեսված ժամկետից ավելի երկար ժամկետ:
Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյանին (հեռ 094 187008, նաև VIBER):

Հասցե` ք. Երևան, Եզ. Կողբացի 1շ., բն. 38

Հեռ..` +374 94 187008

Էլ. փոստ`