Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍՆԴ/0226/04/19 սնանկության գործով Ա/Ձ Տիգրան Ահարոնյանին սեփականության իրավունքով պատկանող գույքիկրկն աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

15.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Անհատ ձեռնարկատեր Տիգրան Ահարոնյանի սնանկության գործով կառավարիչ Սերգեյ Դոյդոյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021թ. Նոյեմբերի 05-ին ժամը 11:30-ին Ա/Ձ Տիգրան Ահարոնյանի թիվ ՍՆԴ/0226/04/19 սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյանի կողմից ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ 78, /2-րդ հարկ հասցեում կանցկացվի Ա/Ձ Տիգրան Ահարոնյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով /ընդհանուր/ կրկնաճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`
ԼՈՏ1- Արմավիրի մարզ, ք․ Արմավիր, Մ․ Հերացու փողոց, թիվ 45 հասցեում գտնվող, 04-001-0201-0027 ծածկագրով, տնամերձ, 0.05 հա մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2460824, տրված 29.06.2007 թվականին/, սեփականատեր՝ Տիգրան Գերասիմի Ահարոնյան, 252․967ՀՀ դրամ մեկնարկային գնով։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Նախավճարը կաղմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը:
Աճուրդի նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ-ի Ախուրյանի մ/ճ-Ա/Ձ Տիգրան Ահարոնյանի սնանկության գործով հ/հ 16001006011197 հատուկ հաշվին մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2/
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն/լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ 78, /2-րդ հարկ/ հասցեում կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ք․ Գյումրի, Երկ․ Գծի փողոց, 20շ․, բն․ 4

Հեռ..` +37494-70-70-51

Էլ. փոստ`