Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սոս Հովհաննեսի Սաֆարյանին վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը:

15.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սոս Հովհաննեսի Սաֆարյանի սնանկութան գործով կառավարիչ Սարգիս Միրաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2021թ. նոյեմբերի 05-ին, ժամը 14-00, Սոս Հովհաննեսի Սաֆարյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ ք. Սևան, Շահումյան 1 հասցեում կանցկացվի Սոս Հովհաննեսի Սաֆարյանին վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը:
Աճուրդի է հանված Սոս Հովհաննեսի Սաֆարյանին 17 լոտով պատկանող միջոցներըը 50.477.862 ՀՀ դրամ րնդհանուր արժեքով`
<Ակբա-Բանկ> ԲԲԸ-ում գրավադրված`
Լոտ 1. ք. Գավառ, Ազատության փողոց, 16 / 46 հասցեում գտնվող, 69.3 (վաթսունինը ամբողջ երեք տասնորդական) քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակարանը (սեփականության վկայական՝ թիվ 2316099): -5.800.000 ՀՀ դրամ:
Նկարագիր`Շենքի պատերը քար, բնակարանը գտնվում է 4 հարկում,մուտքի դուռը մետաղյա,ներսի դռները փայտ,պատուհանները մետաղապլաստ,պատերը մասամբ ներկանյութ մասմբ պաստառ:Բնակարանը գտնվում է միջին վիճակում:
Լոտ 2. ք. Գավառ, Ազատության 9-րդ փողոց, թիվ 23 հասցեում գտնվող անշարժ գույքը /բնակելի տուն՝ 319,9 քմ, հողամաս՝ 0.059 հա, պարիսպ՝ 6,4 քմ (11.5 խմ) ընդհանուր մակերեսով/ (սեփականության վկայական՝ թիվ 04042013-05-0032):13.400.000 ՀՀ դրամ:
Նկարագիր`Երկու հարկանի բնակելի շենքի պատերը քար է,կառուցվել է 1990-ական թվականներին, դռները և պատուհանները բացակայում են, շինության տանիքը մետաղական վահանակներ են ,հատակը,պատերը և առաստաղը առանց հարդարման:Հողամասը բարեկարգված չե:
Լոտ 3. ք. Գավառ, Բունիաթյան փողոց թիվ 33/1 հասցեում գտնվող, 0,0177 հա ընդհանուր մակերեսով հողամասը (սեփականության վկայական՝ թիվ 04042013-05-0015) - 1.700.000 ՀՀ դրամ:
Նկարագիր` հողամասը գտնվում է Գավառ քաղաքի կենտրոնամերձ հատվածում: Ընդհանուր առմամբ հարթ է, գտնվում է անբարեկարգ վիճակում:Առկա է քանդման ենթակա պարիսպ:
<Ակբա-Բանկ> ԲԲԸ-ում որպես Սոս Սաֆարյանի գրավի ապահովման այլ անձանց գույք`
Լոտ 4. ք. Գավառ, Դեմիրճյան փողոց, 40-42 հասցեում գտնվող անշարժ գույքը /բնակելի տուն՝ 358.5/273.3 քմ, հողամաս՝ 0.049 հա, հացատուն՝ 26.5/19.1 քմ, պարիսպ՝ 4 քմ/ (սեփականության վկայական՝ թիվ 2427911) – 11.600.000 ՀՀ դրամ:
Նկարագիր`Մեկ հարկանի բնակելի տուն,կիսանկուղային հարկով, օժանդակ շինությունով, պատերը քար է, կառուցվել է 1960-ական թվականներին, օժանդակ շինությունը 2000թ. վականներին:Շինության տանիքը ազբեստացեմենտային վահանակներ,օժանդակ շինության տանիքը կղմինդրե վահանակներ:Տան ներքին հարդարանքը գտնվում է վատ վիճակում;Հողամասը բարեկարգված չե: օժանդակ շինության ներքին հարդարանքը գտնվում է միջին վիճակում , օգտագործվում է որպես ձկնեղենի խանութ,առկա է 27,2 գծմ պարիսպ:
Լոտ 5. ք. Գավառ, Զ. Անդրանիկի փողոց, թիվ 10 հասցեում գտնվող անշարժ գույքը /բնակելի տուն 69.2 քմ, հողամաս 0.02503 հա, օժանդակ շինություն՝ 62,4 քմ, պարիսպ՝ 27,2 քմ/ (սեփականության վկայական՝ թիվ 1662436)- 9.700.000 ՀՀ դրամ:
Նկարագիր`Երկու հարկանի բնակելի շենքի պատերը քար է,կառուցվել է 1990-ական թվականներին, դռները և պատուհանները փայտ է, շինության տանիքը մետաղական վահանակներ են ,հատակը,պատերը և առաստաղը մասամբ ներկանյութ մասմբ պաստառ:Հողամասը բարեկարգված չե:
Լոտ 6.ք. Գավառ, Իսահակյան փողոց, 1-ին փակուղի թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքը /բնակելի տուն՝ 130.0 քմ, հողամաս՝ 0.0442 հա, սանհանգույց՝ 10,4 քմ, պարիսպ՝ 10,4 խմ, պարիսպ՝ 1,5 խմ ընդհանուր մակերեսով/ (սեփականության վկայական՝ թիվ 06062012-05-0089) -4.600.000 ՀՀ դրամ:
Նկարագիր`Մեկ հարկանի բնակելի շենքի պատերը քար է,կառուցվել է 1970-ական թվականներին, դռները և պատուհանները փայտ է, շինության տանիքը մետաղական վահանակներ, հատակը կողահաստ տախտակներ,պատերը և առաստաղը ներկանյութ: Տունը գտնվում է վատթար վիճակում, առկա է 11,9 խմ պարիսպ:Հողամասը բարեկարգված չե:
Լոտ 7. ք. Գավառ, Զ. Անդրանիկի փողոց, 1-ին նրբանցք, 2 / 1 հասցեում գտնվող, 0.0072 (զրո ամբողջ յոթանասուներկու տասհազարերորդական) հա ընդհանուր մակերեսով հողամասը (սեփականության վկայական՝ թիվ 2314710)- 1.900.000 ՀՀ դրամ:
Նկարագիր` հողամասը գտնվում է Գավառ քաղաքի կենտրոնում, Զ. Անդրանիկի փողոցի նկատմանբ ունի 12 մետր ճակատ:Ընդհանուր առմամբ հարթ է, գտնվում էանբարեկարգ վիճակում:
Սոս Հովհաննեսի Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող <Ֆասթ Կրեդիտ Կապիտալ> ՈւՎԿ ՓԲԸ-ու գրավադրված ոսկյա իրերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 850.700 ՀՀ դրամ:
Լոտ 8. Մատանի ադամանդե քարերով (1հատ 0,03c + 3 հատ 0,01c) 1 հատ - 49.900 ՀՀ դրամ:
Լոտ 9. Մատանի ադամանդե քարերով (1հատ 0,08c + 6 հատ 0,02c) 1 հատ - 90.500 ՀՀ դրամ:
Լոտ 10. Մատանի ադամանդե քարերով (1հատ 0,1c + 18 հատ 0,005c) 1 հատ -51.900 ՀՀ դրամ:
Լոտ 11. Մատանի ադամանդե քարերով (1հատ 0,05c + 2 հատ 0,03c+2հատ 0,01c)1 հատ- 67.600 ՀՀ դրամ:
Լոտ 12 Մատանի ադամանդե քարերով (24 հատ 0,005c 1 հատ – 70.700 ՀՀ դրամ:
Լոտ 13. Խաչ 1 հատ – (հարկը500; 3,37գրամ)- 53.000 ՀՀ դրամ:
Լոտ 14. Մատանի 2 հատ + կուլոն 2 հատ -204.400 ՀՀ դրամ:
Լոտ 15. Մատանի 1 հատ (հարկը 958; 7.98 գրամ) - 206.100 ՀՀ դրամ:
Լոտ 16. Օղեր 1 հատ - (հարկը 583; 3,6 գրամ) -56.600 ՀՀ դրամ
Գրավով չծանրաբերնված միակ սեփական միջոցն է`
Լոտ 17. Ավտոմեքենա Գազել ԳԱԶ -2705-222 (2005թ. արտադրության)-927.162 ՀՀ դրամ: Նկարագիր`Մեքենան գտնվում է անսարք վիճակում:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները:Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարակային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ, <Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ> ՓԲԸ <Գեղարքունիք> մասնաճյուղ 220081907887000 սնանկության հատուկ հաշվի համարին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16 :00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան հետևյալ հասցեով` /ք.Երևան,Օտյան 53/2 /: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ զանգահարելով 099201390 հեռախոսահամարին:

Հասցե` ք.Սևան,Նարինյան 4/6

Հեռ..` 099201390

Էլ. փոստ`