Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գագիկ Անդրեասյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

15.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գագիկ Անդրեասյանի սնանկության գործով կառավարիչ` Վաղինակ Էլոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021թ. նոյեմբերի 10-ին, ժամը 14:30-ին Գագիկ Անդրեասյանի սնանկության գործով կառավարիչ Վ.Էլոյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Գագիկ Անդրեասյանի սեփականություն իրավունքով պատկանող հետևյալ գույքի աճուրդային վաճառք՝ բաց դասական եղանակով:
Գույքը իրենից ներկայացնում է՝
ԼՈՏ- 1. ՀՀ ք. Երևան, Կենտրոն համայնք, Այգեստան 11-րդ փողոց 1-ին նրբ., թիվ 3/10 (շինության մակերեսը կազմում է 140.8 քմ) և հողամասի (հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է 281.4 քմ) հասցեում գտնվող անշարժ գույքը:
Մեկնարկային գինը սահմանվում է 34,773,300 ՀՀ դրամ,
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետակա գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- Աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային գնի 200,000 ՀՀ դրամի չափով մասնակցության վճարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:
- Աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով Գագիկ Անդրեասյանի սնանկության հատուկ հաշվին՝ <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի <<Էրեբունի>> մասնաճյուղ 2472304326990000 հաշվեհամարին մինև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Վ. Էլոյանին / 041 44 58 57 /:

Հասցե` ք. Երևան, Նոր Արեշ 40փող. 37 տուն

Հեռ..` +37441445857

Էլ. փոստ`