Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սեդրակ Բարսեղյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

15.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սեդրակ Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ` Վաղինակ Էլոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021թ. նոյեմբերի 10-ին, ժամը 15:30-ին Սեդրակ Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Էլոյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Սեդրակ Բարսեղյանի սեփականություն իրավունքով պատկանող հետևյալ գույքի աճուրդային վաճառք՝ բաց դասական եղանակով:
Գույքը իրենից ներկայացնում է՝
ԼՈՏ- 1. ՀՀ ք. Երևան, Կենտրոն համայնք, Մաշտոցի պողոտա 29 շենք, թիվ 13 հասցեում գտնվող բնակարանը:
Մեկնարկային գինը սահմանվում է 84,420,000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետակա գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- Աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային գնի 200,000 ՀՀ դրամի չափով մասնակցության վճարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:
- Աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով Սեդրակ Բարսեղյանի սնանկության հատուկ հաշվին՝ <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ-ի 220530447592000 հաշվեհամարին մինև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Վ. Էլոյանին / 041 44 58 57 /:

Հասցե` ք. Երևան, Նոր Արեշ 40փող. 37 տուն

Հեռ..` +37441445857

Էլ. փոստ`