Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լևոն Ավետիքի Արզումանյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

16.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Լևոն Ավետիքի Արզումանյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

14.09.2021թ. ժամը 16:30-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում նշանակված Լևոն Ավետիքի Արզումանյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
02.11.2021թ. ժամը 16:30-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում կկայանա Լևոն Ավետիքի Արզումանյանի սնանկության գործով Լևոն Ավետիքի Արզումանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 3 առանձին լոտով:
Լոտ 1 Լևոն Ավետիքի Արզումանյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Աղբյուրակ, այգեգործական զանգված հասցեի անշարժ գույք, վկայական 15092020-07-0092, հողամասի մակերեսը 0,0543 հա, շինության մակերեսը 88,37 ք/մ, նպատակային նշանակությունը բնակելի, մեկնարկային գինը 1,570,000 ՀՀ դրամ:
Լոտ 2 Լևոն Ավետիքի Արզումանյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Մաքրավան թաղամաս հասցեի բնակելի կառուցապատման հողամաս, վկայական 15092020-07-0092, մակերեսը 0,0466 հա, մեկնարկային գինը 1,457,000 ՀՀ դրամ:
Լոտ 3 Լևոն Ավետիքի Արզումանյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Մաքրավան թաղամաս հասցեի հասարակական կառուցապատման հողամաս, վկայական 15092020-07-0142, մակերեսը 0,0204 հա, մեկնարկային գինը 1,036,000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ Լևոն Ավետիքի Արզումանյանի սնանկության հատուկ հաշվին՝ 2471003479930000:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք մինչև 28.10.2021թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել Լևոն Ավետիքի Արզումանյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`