Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սամվել Ստեփանյանի սնանկության գործով գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

04.11.2021թ. ժամը 12:00-ին ք.Երևան, Կոմիտաս, 59/9շ., բիզնես կենտրոն, 200 սենյակ հասցեում, կանցկացվի սնանկ ճանաչված Սամվել Ստեփանյանի գույքի բաց դասական եղանակով աճուրդ:
Լոտ1 ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., 41շ., 11 բնակարանի աճուրդի մեկնարկային գինն է 29 160 000 ՀՀ դրամ:
Լոտի 1-ի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., 41շ., 11 բնակարանը, որը գրավադրված է §Արարատբանկ¦ ԲԲԸ -ում: Բնակարանը գտնվում է 9 հարկանի, բազմաբնակարան երկաթբետոնյա շենքի 6-րդ հարկում: Շենքի հիմքը, միջհարկային ծածկը և պատերը երկաթբետոնյա են, առաստաղի բարձրությունը՝ 2,7 մ: Բնակարանի ընդհանուր ներքին մակերեսը 96,95 քմ է: Ներսի դռները փայտյա են, մուտքի դուռը՝ մետաղյա, պատուհանները՝ մետաղապլաստ, սենյակների հատակը՝ մանրատախտակ: Սանհանգույցի և լոգարանի հատակը, պատերը՝ կերամիկական սալիկ: Ապահովված է խմելու ջրով, հոսանքով, գազով, մոնտաժված անհատական ջրահեռացման համակարգով: Ընդհանուր առմամբ բնակարանը գտնվում է լավ վիճակում:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ներառյալ մինչև աճուրդի նախորդ աշխատանքային օրվա ավարտը, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է անձը հաստատող փաստաթղթի պատճենը իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև կանխավճարի վճարումը հաստատող անդորրագիրը: Կանխավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը: Կանխավճարը վճարվում է <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ 1150016383093019 պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվեհամարին :
Աճուրդին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով, իսկ լիազորված անձի դեպքում՝ լիազորագրի բնօրինակով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում տվյալ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով պարտավոր է աճուրդին հաջորդող 10 օրվա ընթացքում վճարել լոտի արժեքն ամբողջությամբ՝ կանխավճարի հաշվանցմամբ: Հակառակ դեպքում կանխավճարը չի վերադարձվում: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և պատճենը ստանալու, ինչպես նաև աճուրդի դրված գույքն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են այցելել ք.Երևան, Կոմիտաս, 59/9շ., բիզնես կենտրոն, 200 սենյակ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանին 094 98 97 87 հեռախոսահամարով՝ աճուրդի անցկացման օրվան նախորդող 10 օրվա ընթացքում:

Հասցե` Երևան Կոմիտաս 59/9շ., 200

Հեռ..` +37494989787

Էլ. փոստ`