Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արտակ Նիկողոսյանի սնանկության գործով գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

04.11.2021թ. ժամը 12:20-ին ք.Երևան, Կոմիտաս, 59/9շ., բիզնես կենտրոն, 200 սենյակ հասցեում, կանցկացվի սնանկ ճանաչված Արտակ Նիկողոսյանի գույքի բաց դասական եղանակով աճուրդ: Աճուրդն անցկացվում է ստորև նշված լոտով:
Լոտ1 ք. Երևան Էրեբունի փ., 27շ., 30 բնակարանի աճուրդի մեկնարկային գինն է 12 663 000 ՀՀ դրամ:
Լոտի 1-ի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում անշարժ գույք՝ ք. Երևան, Էրեբունի փ., 27շ., 30 բնակարան: 1/3 բաժնով պատկանում է կարգով Արտակ Նիկողոսյանին, 2/3 բաժնով՝ Լուսիկ Հայրապետյանին: §Պրեմիում Կրեդիտ¦ ՈւՎԿ ՓԲ ընկերությունում: Բնակարանը գտնվում է 5 հարկանի, բազմաբնակարան քարե շենքի 5-րդ հարկում: Շենքի հիմքը երկաթբետոնյա ժապավենային է, պատերը՝ քար, միջհարկային ծածկի նյութը՝ երկաթբետոնյան, առաստաղի բարձրոթյունը՝ 2,8 մ: Բնակարանի ընդհանուր ներքին մակերեսը 61,2 քմ է: Ներսի դռները փայտյա են, մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ մետաղապլաստ, սենյակների հատակը՝ մանրատախտակ: Սանհանգույցի և լոգարանի հատակը հնաոճ կերամիկական սալիկ, պատերը՝ մասամբ հնաոճ: Ապահովված է խմելու ջրով, հոսանքով, գազով, անհատական ջրահեռացման համակարգով: Ընդհանուր առմամբ բնակարանը գտնվում է միջին վիճակում:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ներառյալ մինչև աճուրդի նախորդ աշխատանքային օրվա ավարտը, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է անձը հաստատող փաստաթղթի պատճենը իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև կանխավճարի վճարումը հաստատող անդորրագիրը: Կանխավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը: Կանխավճարը վճարվում է <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ 1150017142662677 պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվեհամարին :
Աճուրդին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով, իսկ լիազորված անձի դեպքում՝ լիազորագրի բնօրինակով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում տվյալ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով պարտավոր է աճուրդին հաջորդող 10 օրվա ընթացքում վճարել լոտի արժեքն ամբողջությամբ՝ կանխավճարի հաշվանցմամբ: Հակառակ դեպքում կանխավճարը չի վերադարձվում: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և պատճենը ստանալու, ինչպես նաև աճուրդի դրված գույքն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են այցելել ք.Երևան, Կոմիտաս, 59/9շ., բիզնես կենտրոն, 200 սենյակ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանին 094 98 97 87 հեռախոսահամարով՝ աճուրդի անցկացման օրվան նախորդող 10 օրվա ընթացքում:

Հասցե` Երևան Կոմիտաս 59/9շ., 200

Հեռ..` +37494989787

Էլ. փոստ`