Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Գեղամ և Կարեն» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար վերջինիս և/կամ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

18.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Գեղամ և Կարեն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 -րդ հոդված

2021թ. նոյեմբերի 03-ին, ժամը 15:00-ին «Գեղամ և Կարեն» ՍՊԸ-ի թիվ ԵԷԴ/0087/04/17 սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի «Գեղամ և Կարեն» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար վերջինիս և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդ- վաճառք 1 լոտով`
ԼՈՏ 1: «GAZ 2775» մակնիշի, 617 LS 63 հաշվառման համարանիշի 2002թ. արտադրության ավտոմեքենան հրապարակային սակարկություններով վաճառքը:
Գույքի մեկնակային գինը՝ 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը և նախավճարը լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են «Գեղամ և Կարեն» ՍՊԸ-ի սնանկության գործով «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ հաշվին` 19300 30207351100 մինչև հայտ ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/4pcW/GSnWJ7Xr9:Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյանին (հեռ +37494 187008 նաև VIBER):

Հասցե` ք. Երևան, Եզ. Կողբացի 1շ., բն. 38

Հեռ..` +374 94 187008

Էլ. փոստ`