Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վահրամ Նորիկի Միքայելյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Նորիկ, Քնարիկ, Աննա, Վահրամ Միքայելյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված ՀՀ Կոտայքի մարզ, գ․Կամարիս հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.10.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Միհրան Խաչատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

18.10.2021, ժամը 11:00-ին ք․Երևան, Արշակունյաց 5, 102 սենյակ հասցեում Վահրամ Նորիկի Միքայելյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Նորիկ, Քնարիկ, Աննա, Վահրամ Միքայելյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված ՀՀ Կոտայքի մարզ, գ․Կամարիս հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի բաց դասական եղանակով աճուրդ վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
02.11.2021թ, ժամը 11:00-ին Վահրամ Նորիկի Միքայելյանի սնանկության գործով կառավարիչ Մ. Խաչատրյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 102 սենյակ հասցեում կրկին կանցկացվի Վահրամ Նորիկի Միքայելյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Նորիկ, Քնարիկ, Աննա, Վահրամ Միքայելյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված ՀՀ Կոտայքի մարզ, գ․Կամարիս հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք՝ նախորդ աճուրդից 10%-ով իջեցված մեկնարկային գներով.
Գույքերը աճուրդի են ներկայացվում մեկ լոտով, այն է`
Լոտ 1. Նորիկ, Քնարիկ, Աննա, Վահրամ Միքայելյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված ՀՀ Կոտայքի մարզ, գ․Կամարիս հասցեում գտնվող բնակելի տուն և տնամերձ հողամաս /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 883970, տր․ 20.12.2002թ․/: Անշարժ գույքի նկարագրությունը․
1. Հողամասի մակերեսը՝ 0.4156հա․, հողամասի նպատականին նշանակությունը՝ բնակավայրերի,
2. բնակելի տուն 115.6քմ․, օգտագործման նպատակը բնակելի տուն,
3. բաղնիք 19.5քմ․,
4. մառան 13.4քմ․,
5. ավտոտնակ 26.2քմ․,
6. մառան 13.3քմ․,
7. ծածկարան 11.84քմ․,
8. թոնրատուն 13.65քմ․,
9. կաթսայատուն 3.4քմ․,
10. գոմ 36քմ․,
11. հարկայնությունը՝ մեկ հարկանի,
12. հիմքը՝ երկաթ/բետոն, վիճակը բարվոք,
13. պատերը՝ քար, վիճակը բարվոք,
14. հատակը՝ տախտակ, վիճակը բարվոք մասամբ վատ,
15. դռներ, պատուհաններ՝ վիճակը բարվոք մասամբ վատ,
16. ինժ․ապահովվածությունը՝ ջուր, էլ․էներգիա, գազ առկա են,
17. սանհանգույց՝ առկա է,
18. գոտի՝ 13,
19. տեղակայում և տրանսպորտի մատչելիությունը՝ մատչելի,
20. ավտոկայանատեղիի առկայությունը՝ առկա է:
21. արտաքին հարդարանքը բարվոք վիճակում է,
22. բնակելի տան ներքին հարդարանքը գտնվում է վատ վիճակում,
23. սանհանգույցը վատ վիճակում է , հատակը բետոնյա, պատերը սվաղ,
24. դռները և պատուհանները փայտից և մետաղապլաստից են, գտնվում են մասամբ բարվոք վիճակում, մասամբ էլ վատ վիճակում,
25. շինության ներքին հարդարանքը գտնվում է վատ վիճակում,
26. գույքի ընդհանուր վիճակն ընդհանուր առմամբ վատ վիճակում է:
Մեկնարկային գինը՝ 13.345.074 (տասներեք միլիոն երեք հարյուր քառասունհինգ հազար զրո յոթանասունչորս) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված Վահրամ Միքայելյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 2478102741720000 մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2):
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման, հողի կադաստրային արժեքի վճարման/, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ ձեռք բերված գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը: Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Միհրան Խաչատրյանին` 091-20-88-10 հեռախոսահամարով:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 5, 102 սենյակ

Հեռ..` +37491208810

Էլ. փոստ`