Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Մավաս Ագրո» ՍՊԸ-ի սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև գրավադրված անշարժ և շարժական գույքերի կրկնաճուրդ

10.12.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արսեն Ասատրյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

28.12.2021 թվականին, ժամը 13:00-ին. ք. Երևան, Արշակունյաց 5 հասցեում նշանակված է «Մավաս Ագրո» ՍՊԸ-ի սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև գրավադրված անշարժ և շարժական գույքերի կրկնաճուրդը, որը կազմակերպում է սնանկության գործով կառավարիչ Արսեն Ասատրյանը՝ հետևյալ լոտերով՝
Լոտ 1 - ք. Երևան, Նոր-Նորք, Քոչինյան փողոց, թիվ 13/9 հասեցում գտնվող անշարժ գույք.
Գույքը սեփականության իրավունքով պատկանում է <<Օդրա>> ՍՊԸ-ին (սեփականության վկայական թիվ 20082021-01-0334, տրված՝ 20.08.2021թ.), 2.5101հա մակերեսով հողամաս, կադաստրային ծածկագիրը՝ 01-008-0402-0133, 23946.69քմ մակերեսով վարչական շենք, կադաստրային ծածկագիր՝ 01-008-0402-0033-001, նպատակային նշանակությունը՝ արտադրական, լրացուցիչ նշումներ և տեղեկություններ՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում կկատարվի գործող պահին հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում: Անշարժ գույքը գրավադրված է <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում:

Գույքի մեկնարկային գինը կազմում է 646,785,000 /վեց հարյուր քառասունվեց միլիոն յոթ հարյուր ութսունհինգ հազար/ ՀՀ դրամ:
Գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի գործող պահին հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում, ընդ որում՝ կադասրային արժեքը ներառված չէ գույքի մեկնարկային գնի մեջ:

Լոտ 3 - ք. Երևան, Կենտրոն, Արշակունյաց պողոտա, 1-ին նրբանցք, թիվ 28 բնակելի տուն
Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Արմենակ Մկրտչյան (սեփականության վկայական թիվ 2620631, տրված՝ 01.10.2008թ.), բնակելի տուն՝ 332.1քմ մակերեսով, կադաստրային ծածկագիր՝ 01-006-0318-0105-001, հողամաս՝ 0.01507հա մակերեսով, կադաստրային ծածկագիր՝ 01-006-0318-0105/: Գույքը գրավադրված է <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում:
Գույքի մեկնարկային գինը կազմում է 59,400,000 /հիսունինը միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:


Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) կրկնաճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ ընդ որում՝ նախավճարը կազմում է մեկնարկային գնի 5 տոկոսը։
Նախավճարը վճարվում է փոխանցումով <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի 2473605651020000 սնանկության հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:

Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել «Մավաս Ագրո» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Ասատրյանինˋ 099-49-44-00 հեռախոսահամարով։

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, գ․ Զովունի, 39 փողոց, 55 շենք, բն․ 4

Հեռ..` +374-99-49-44-00

Էլ. փոստ`