Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ՌԱՖԴԱՎ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ՝ ՍՏՈՐԵՎ ՆՇՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ (ԱՃՈՒՐԴ) ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.12.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ՌԱՖԴԱՎ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

«ՌԱՖԴԱՎ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Պարտապան) սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանի կողմից 11.01.2022 թվականին ժամը 15։00-ին ք․Երևան, Ադոնցի 6/1, 303 հասցեում կանցկացվի ստորև նշված անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը հետևյալ լոտով․

Լոտ 18 – Պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով Մհեր Ռաֆիկի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս կողմից «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավադրված ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք, Մայակ թաղամաս 77/4 հասցեում գտնվող անշարժ գույքը (տվյալ անշարժ գույքի վկայականում նշված 141,5 քմ մակերեսով շինությունը քանդված է)։
Հողամասի տվյալները՝ կադաստրային ծածկագիրը 01-008-0402-0051, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի տան կառուցապատման համար, հողամասի չափը՝ 0,085374 հա, իրավունքի տեսակը՝ սեփականություն։
Լիկվիդացիոն արժեքը` 2,457,796 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը,
բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցում հավաստող փաստաթղթերի պատճենները,
գ/ աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հավաստող փաստաթուղթը (անդորրագիրը)։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16։00-ն ընկած ժամանակահատվածում։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք մուծում են մասնակցության նախավճար, որը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը։ Մասնակցության նախավճարը ենթակա է վճարման «ՌԱՖԴԱՎ» ՍՊԸ-ի սնանկության գործով թիվ 2471202677670000 «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ի հատուկ հաշվին՝ մինչև աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ՀՀ սնանկության դատարան ներկայացնելը։
Սույն հայտարարությամբ նախատեսված աճուրդի օրը կարող է փոխվել և/կամ հետաձգվել՝ այդ մասին աճուրդի օրվանից ոչ պակաս երեք օր առաջ համապատասխան հայտարարություն կատարելու միջոցով։
Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար աճուրդում հաղթող է համարվում է առավել բարձր գին վճարող մասնակիցը։
Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։
Աճուրդի անցկացման, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանին (044-200-454)՝ աշխատանքային օրերին 09։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։

Հասցե` ք․ Երևան, Ադոնցի 6/1, 303

Հեռ..` +37460500250

Էլ. փոստ`