Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սերգեյ Համլետի Հարությունյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

22.12.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

17.12.2021թ. հայտարարված Սերգեյ Համլետի Հարությունյանի /գործ թիվ ՍԴ3/0002/04/18/ գույքի աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով:
14.01.2022թ-ին ժամը 15:00-ին Սերգեյ Համլետի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Սերգեյ Համլետի Հարությունյանի վարկային պարտավորությունների ապահովվման միջոց երրորդ անձանց համասեփականության իրավունքով պատկանող «Ֆինկա» ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքի արժեքը նվազեցված չէ նախորդ աճուրդի մեկնարկային գնից և կազմում է .
Լոտ1 . ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Այգեստան փող., թիվ 14 բնակելի տուն, 262.5 /քմ/ ներքին, 327.5 /քմ/ արտաքին մակերեսով և 0.0871 /հա/ մակերեսով տնամերձ հողամաս, հանդիսանում է Ժուրկո Մովսեսի Բակունցի և Համլետ Ալբերտի Հարությունյանի համատեղ սեփականությունը-4.864.230 ՀՀ դրամ:
Անշարժ գույքը ծանրաբեռնված է երրորդ անձանց իրավունքներով, գնորդը պետք է կատարի վտարման աշխատանքները:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047089 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`