Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՙԿոլչեդան՚ ՊՓԲԸ սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

03.01.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙԿոլչեդան՚ ՊՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.12.2021թ.-ին ժամը 10:30 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում նշանակված թիվ ՍԴ3/0029/04/15 սնանկության գործով պարտապան ՙԿոլչեդան՚ ՊՓԲԸ սեփականության իրավունքով պատկանող գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով:
19.01.2022թ.-ին ժամը 10:30 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ՍԴ3/0029/04/15 սնանկության գործով պարտապան ՙԿոլչեդան՚ ՊՓԲԸ սեփականության իրավունքով պատկանող գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդ, բաց դասական եղանակով՝ 4 /չորս/ լոտով.
ԼՈՏ 1. ՀՀ ք. Վայք փայտյա տնակներ /սեփ. վկայական 2165310/ հասցեում գտնվող անշարժ գույք՝ օգտագործման նպատակը՝ տնակների սպասարկման համար, փայտյա տնակների քանակը՝ 2 /երկու/, փայտյա տնակների կառուցման տարեթիվը՝ 1980-ական թվականներ, շինությունների մակերեսները՝ տնակ 1՝ 54,85 քմ և տնակ 2՝ 54,85 քմ, փայտյա տնակները կառուցվել են 1000 քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա, շինությունների հիմքը՝ երկաթբետոնե, պատերը՝ փայտե, արտաքինից սվաղված, հարկայնությունը 1 /մեկ/ հարկ, տանիքը՝ երկլանջ, իրականացված ազբեստացեմենտային ալիքաձև վահանակներով, մուտքի դուռը և պատուհանները՝ փայտյա, կոմինիկացիաներ՝ էլ. մատակարարում:
Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ. 199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջների համաձայն, պայմանով գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված վճարումները կատարվելու են գնորդի միջոցներով և հաշվին:
Լոտի մեկնարկային գինը՝ 823.565 ՀՀ դրամ:

ԼՈՏ 2. ՀՀ Սյունիքի մարզ, Աճանան համայնք Թեջադին թաղամաս 1/1 /սեփ. վկայական 01032013-09-0175/ հասցեում գտնվող անշարժ գույք, գույքը իրենից ներկայացնում է 3,20367 Հա մակերեսով հողամաս, հողի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների:
Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված վճարումները կատարվելու են գնորդի միջոցներով և հաշվին:
Լոտի մեկնարկային գինը՝ 2.506.610 ՀՀ դրամ:

ԼՈՏ 3. ՀՀ Սյունիքի մարզ, Աճանան համայնք Թեջադին թաղամաս 3/1 /նախկին սեփ. վկայական 01032013-09-0179/ հասցեում գտնվող անշարժ գույք: Հողամասում կատարվել են չափագրման աշխատանքներ և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 16.09.2021թ.-ին տրամադրվել է նոր վկայական՝ 16092021-09-0062 համարով: Անշարժ գույքը իրենից ներկայացնում է 0,5616 Հա մակերեսով հողամաս, հողի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված վճարումները կատարվելու են գնորդի միջոցներով և հաշվին:
Լոտի մեկնարկային գինը՝ 542.454 ՀՀ դրամ:

ԼՈՏ 4. ՀՀ Վայոց Ձորի մարզ, քաղաք Վայք շենք շինություններ /սեփ. վկայական 2165311/ հասցեում գտնվող անշարժ գույք, անշարժ գույքը իրենից ներկայացնում է 1հա մակերեսով հողամաս, որի վրա կառուցված են 75քմ մակերեսով կաթսայատուն, 149քմ մակերեսով ծածկ, 330քմ մակերեսով ջարդման ցեխ, 162քմ մակերեսով կառույց նյութեր մշակելու համար, 40.2քմ մակերեսով ավտոտնակ, 49.2քմ մակերեսով փայտյա պահեստ, 151.7քմ մակերեսով մեքենաների պրոֆ. շենք, 63քմ մակերեսով վառելիքի պահեստ, 80քմ մակերեսով չորացման պահեստ: Ըստ թիվ 2165311 վկայականի հողամասը կրում է 10-003-0003-0001,0002 կադաստրային ծածկագիրը: Իսկ ըստ Կադաստրի կոմիտեի՝ https://www.e-cadastre.am/map պաշտոնական կայքի՝ 10-003-0003-0081 կադաստրային ծածկագիրը:
Կաթսայատունը իրենից ներկայացնում է 1 հարկանի 75քմ մակերեսով քարե շինություն: Մուտքի դուռը փայտե, պատուհանները փայտե, տանիքածածկը իրականցաված ազբեստացեմենտային ալիքաձև վահանակներով: Տանիքի որոշ հատված քանդված է, պատերի վրա առկա է ճաքեր, դռներն և պատուհաններն ունեն մաշվածություն: Ծածկը ՝ 149քմ մակերեսով, ապամոնտաժված է: Ջարդման ցեխը իրենից ներկայացնում է 330քմ մակերեսով 1 հարկանի քարե շինություն: Մուտքի դուռը փայտե, պատուհանները փայտե, տանիքածածկը իրականացված ազբեստացեմենտային ալիքաձև վահանակներով: Պատերի վրա առկա է ճաքեր, քանդված հատվածներ, դռներն և պատունաներն ունեն մաշվածություն: Նյութեր մշակելու համար կառույցը իրենից ներկայացնում է 162քմ մակերեսով 1 հարկանի քարե շինություն: Մուտքի դուռը փայտե, պատուհանները փայտե, տանիքածածկը իրականացված ազբեստացեմենտային ալիքաձև վահանակներով: Դռներն և պատունաներն ունեն մաշվածություն: 40.2քմ մակերեսով ավտոտնակը, 49.2քմ մակերեսով փայտյա պահեստը, 151.7քմ մակերեսով մեքենաների պրոֆ. շենքը իրենցից ներկայացնում են մեկ ամբողջական 1 հարկանի քարե շինություն: Տանիքածածկը իրականացված ազբեստացեմենտային ալիքաձև վահանակներով, տանիքի որոշ հատված քանդված է: Տեղադրված են մետաղական դարպասներ: Վառելիքի պահեստը իրենից ներկայացնում է 63քմ մակերեսով 1 հարկանի քարե շինություն: Մուտքի դուռը փայտե, պատուհանները փայտե, տանիքածածկը իրականացված ազբեստացեմենտային ալիքաձև վահանակներով: Պատերի վրա առկա է ճաքեր, քանդված հատվածներ, դռներն և պատունաներն ունեն մաշվածություն: Չորացման պահեստը իրենից ներկայացնում է 80քմ մակերեսով 1 հարկանի քարե շինություն: Մուտքի դուռը փայտե, պատուհանները փայտե, տանիքածածկը իրականացված ազբեստացեմենտային ալիքաձև վահանակներով: Պատերի վրա առկա է ճաքեր, քանդված հատվածներ, դռներն և պատունաներն ունեն մաշվածություն:
Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ. 199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջների համաձայն, պայմանով գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված վճարումները կատարվելու են գնորդի միջոցներով և հաշվին:
Լոտի մեկնարկային գինը 2.104.664 ՀՀ դրամ

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության վճարը կազմում է համապատասխան ԼՈՏ-ի 1 /մեկ/ տոկոսը, բայց ոչ ավել քան նվազագայույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը, նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙԱյԴի Բանկ՚ ԲԲԸ ՙԷրեբունի՚ մասնաճյուղում բացված թիվ 11816013578600 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ :
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք,որոնք աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը կազմում է նվազագայույն աշխատավարձի հնգապատիկը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար սույն հայտարարությունում սահմանված ժամկետում karakelyan.aleksandr@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

Թիվ ՍԴ3/0029/04/15 սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դավիթ Մալյան նրբ 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`