Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՙԱրտ Կանազ՚ ՍՊԸ սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

03.01.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙԱրտ Կանազ՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.12.2021թ.-ին ժամը 13:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա թիվ 5 շենք 311 սենյակ հասցեում նշանակված ՙԱրտ Կանազ՚ ՍՊԸ սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
19.01.2022թ.-ին ժամը 13:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա թիվ 5 շենք 311 սենյակ հասցեում կանցկացվի ՙԱրտ Կանազ՚ ՍՊԸ սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառք՝ 3 /երեք/ առանձին լոտերով.
Լոտ 1. գրասեղաններ 4 անուն հնամաշ և վնասված ընդհանուր մեկնարկային գինը՝ 9.153 ՀՀ դրամ
Լոտ 2. պահարաններ 5 անուն ապակյա դռներով ընդհանուր մեկնարկային գինը՝ 5.905 ՀՀ դրամ
Լոտ 3. աթոռներ 4 անուն ընդհանուր մեկնարկային գինը՝ 3.248 ՀՀ դրամ
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են համապատասխան լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 /մեկ/ %-ը և 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ ՙԱղասյան՚ մասնաճյուղում բացված ՙԱրտ Կանազ՚ ՍՊԸ սնանկության գործով թիվ 2474602425110020 հատուկ հաշվեհամարին, աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

ՙԱրտ Կանազ՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դավիթ Մալյան նրբ 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`