Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սիմոն Աղազարյանի սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

03.01.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սիմոն Աղազարյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.12.2021թ.-ին ժամը 11:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵԿԴ/0190/04/15 սնանկության գործով պարտապան Սիմոն Աղազարի Աղազարյանի գույքի կազմում ընդգրկված գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
19.01.2022թ.-ին ժամը 14:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵԿԴ/0190/04/15 սնանկության գործով պարտապան Սիմոն Աղազարի Աղազարյանի գույքի կազմում ընդգրկված գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդ, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ լոտով.

ԼՈՏ 1. ք. Երևան, Այգեստան 10 փողոց թիվ 19 հասցեում գտնվող /թիվ 2072317 և թիվ 2069052 սեփականության իրավունքի գրանցման վկայականներով/ անշարժ գույք, թիվ 2069052 իրավունքի գրանցման վկայականում արտացոլված տվյալներ՝ իրավունքի տեսակը՝ սեփականություն, հողամասի մակերեսը՝ 0,0297 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ բնակելի տան սպասարկման, թիվ 2072317 իրավունքի գրանցման վկայականում արտացոլված տվյալներ՝ իրավունքի տեսակը՝ սեփականություն, հողամասի մակերեսը՝ 0,023485 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ բնակելի տան սպասարկման, անշարժ գույքը իրենից ներկայացնում է մեկ հողամաս և բնակելի տուն: Հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0,06031 հա, բնակելի տան մակերեսը՝ 513,99 քմ, առկա են խորդանոց՝ 17,75 քմ, ավտոտնակ՝ 17,98 քմ, ավտոտնակ՝ 18,24 քմ, ծածկ՝ 15,86 քմ, աստիճանավանդակ՝ 3,99 քմ, պարիսպ՝ 33,98 քմ, շենք շինությունների հանրագումարը՝ 621,79 քմ, որից օրինական կառուցված՝ 203,85 քմ, ինքնակամ կառուցված՝ 417,94 քմ: Շենքը եռեհարկ է, հիմնական պատերը քար, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, տարածքի մուտքը ապահովված է ավտոմատ կերպով շարժի դրվող մետաղական դարբասներով, բնակելի տան մուտքը՝ փայտե, միջհարկային բարձրությունը՝ 2,9-3 մ, պատուհանները՝ մետաղապլաստ, հատակները՝ բնակելի սենյակների հատակը լամինատե, կերամիկական և գրանիտե սալիկներով, իսկ սանհանգույցները՝ սալիկներով, տանիքը՝ թիթեղ, բնակելի սենյակները, խոհանոցը և նախասրահը պատված են բարձրորակ ներկերով, հյուրասենյակում առկա են նաև դեկորատիվ էլեմենտներ և բարձրորակ դեկորատիվ էլեմենտներով բուխարի, իսկ լոգասենյակների ներքին պատերը պատված են սալիկներով և կախովի առաստաղով, յուրաքանչյուր ննջասենյակ ապահովված է առանձին սանհանգույցով և լոգասենյակով, հարկերի մուտքերը ապահովված են գեղեցիկ ճարտարապետական լուծումներով աստիճանավանդակներով, անշարժ գույքի հիմնական շինության սենյակներից մեկը փաստացի ծառայում է որպես կինոսրահ, 1-ին հարկում առկա է կերամիկական ալերով կառուցապատված լողավազան, նույն հատվածում առկա է ներկառուցված շոգեբաղնիք, բնակելի տունը ապահովված է անհատական ջեռուցման համակարգով և օդարակիչներով:
Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է 04.10.2005թ. թիվ ՀՕ-199Ն ՀՀ օրենքի 23 հոդվածի պահանջների համաձայն՝ գնորդը պարտավոր է վճարել հողամասի կադաստրային արժեքը:
Բնակելի տան փաստացի բնակվողների վտարումը և/կամ փաստացի տիրապետողներից գույքը հետ պահանջելը կատարվելու է գնորդի հաշվին և միջոցներով: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
ԼՈՏ-ի մեկնարկային արժեքը՝ 225.000.000 /երկու հարյուր քսանհինգ միլիոն/ ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության վճարը կազմում է համապատասխան ԼՈՏ-ի 1 /մեկ/ տոկոսը, բայց ոչ ավել քան նվազագայույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը, նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ ՙԷրեբունի՚ մասնաճյուղում բացված թիվ 2472304370860000 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ :
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք,որոնք աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը կազմում է նվազագայույն աշխատավարձի հնգապատիկը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար սույն հայտարարությունում սահմանված ժամկետում karakelyan.aleksandr@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

Թիվ ԵԿԴ/0190/04/15 սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դավիթ Մալյան նրբ 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`