Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<Լիբրետո> ՍՊԸ-ի գույքային հաշվեկշռում առկա երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի մասին

07.01.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Լիբրետո» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

07.01.2022թ. նշանակված <Լիբրետո> ՍՊԸ-ի գույքի վաճառքի կրկնաճուրդը չի կայացել, հայտ չլինելու պատճառով: Սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի կողմից` 04.02.2022թ. ժամը 16:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5/104 հասցեում կանցկացվի <Լիբրետո> ՍՊԸ-ի գույքային հաշվեկշռում առկա երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի, որը գրավադրված է <Ինեկոբանկ> ՓԲԸ-ում, աճուրդ` բաց դասական եղանակով, մեկ առանձին լոտով: Աճուրդի մեկնարկային գինն է` 31.500.000 ՀՀ դրամ: Աճուրդի է հանվելու`
Լոտ 1 ք.Երեւան, Նիկոլ Դուման փողոց, հա 1 շենք, բնակաան 62: Լոտ 1 մեկնարկային գինն է` 31.500.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ-ի Շենգավիթ մ/ճ <Լիբրետո> ՍՊԸ-ին 2473605248850000 սնանկության հատուկ հաշվին`մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Ե.Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գնորդը կրելու է գույքային իրավունքի ձևակերպման և մինչ այդ իրավունքի գրանցման պահը գոյացած գույքահարկի վճարման պարտավորությունները: Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լ.Պետրոսյանին, հեռ. 091-312-319 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5/104 :

Հասցե` ք. Երեւան, Մոլդովական 7 շ., բն 18

Հեռ..` +374 91 312319

Էլ. փոստ`