Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մանվել Արամյանի սնանկության գործով անշարժ գույքի աճուրդ

27.01.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Արարատ Վարդանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. Հունվարի 25-ին Մանվել Արամյանի սնանկության գործով աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2022թ. Փետրվարի 14-ին ժամը 13:00 - ին ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 սենյակ հասցեում նշանակված է Մանվել Արամյանի սնանկության գործով , «Ինեկոբանկ” ՓԲԸ-ի գրավի առարկա հանդիսացող, պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը` բաց դասական եղանակով, հետևյալ լոտով/նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված/.
1. Շիրակի մարզ, գ. Կաքավասար համայնքում գտնվող՝ թիվ 08-056-0002-0005 կադաստարային համարով, հողամասի մակերեսը` 3010 քառ. մետր, շինության մակերեսը` 107,57 քառ. մետր, 1 հարկանի քարե տուն, վիճակը` բավարար, մեկնարկային արժեքը` 1 213 230 ՀՀ դրամ:
Գույքի գնահատումը կատարվել է “Ա.Գ. Էսթեյթ” ՍՊԸ-ի փորձագետների կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով <<Այ Դի բանկ>> ՓԲԸ-ում բացված` 11818003226000 սնանկության հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Մանվել Արամյանի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ. 12-44

Հեռ..` +37499771410

Էլ. փոստ`