Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Աիդա Վոլոդյայի Մարգարյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

27.01.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Աիդա Վոլոդյայի Մարգարյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. փետրվարի 25-ին ժամը 15:00-ին Աիդա Վոլոդյայի Մարգարյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Աիդա Վոլոդյայի Մարգարյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար «Նոր Հորիզոն» ՈՒՎԿ ՍՊԸ-ում գրավադրված պարտապանին և գրավատուներին սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Արարատի մարզ, Մրգավան համայնք, Իսահակյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը-անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական թիվ՝ 11042014-03-0013, գույքի տիպը՝ բնակելի տուն, նպատակային նշանակությունը՝ բնակելի, փաստացի օգտագործման ձևը՝ բնակելի տուն, մակերեսը՝ 358,4քմ, բնակելի տունը կառուցվել է 1980-ական թ.թ., հիմքը՝ ժապավենային միաձույլ խամքարաբետոն, պատերը՝ տուֆ քար, միջհարկային ծածկը՝ մ/ձ բետոն, տանիքային ծածկը փայտյա, տանիքը՝ ազբեստացեմենտային վահանակներ, արտաքին հարդարումը՝ առանց արտաքին հարդարման, հարկայնությունը՝ կիսանկուղ հարկ, 1-ին հարկ, առկա է գազամատակարարում, էլեկտրամատակարարում, կոյուղի շուրջօրյա ջրամատակարարում, մուտքի և ներսի դռները՝ փայ, պատուհանները՝ փայտ, հատակը՝ կողահատ տախտակ, մանրահատակ, առաստաղը՝ ներկանյութ, պատերը՝ ներկանյութ և պաստառ, սանհանգույցի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ կերամիկական սալիկ և սվաղված, լոգարանի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ կերամիկական սալիկ և սվաղված, հողամասի մակերեսը՝ 1405քմ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, թեքությունը՝ հարթ, առկա են կոմունիկացիաներ: Մեկնարկային գինը՝ 3.899.856,78 /երեք միլիոն ութ հարյուր իննսունինը հազար ութ հարյուր հիսունվեց դրամ յոթանասունութ լումա/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473604529540000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333

Էլ. փոստ`