Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ռոզա Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ

27.01.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Արարատ Վարդանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. Հունվարի 26-ին նշանակված Ռոզա Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2022թ. Փետրվարի 14-ին ժամը 14:00 – ին, ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է Ռոզա Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով/նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված/.
1. Ք. Երևան, Նորք-Մարաշ, Նորքի 7 փող. թիվ 80/1 հասցեում գտնվող բնակելի տուն, հողամասի մակերեսը` 0,0408 հա, շինության մակերեսը` 329,9 քառ.մ: Վերանորոգված, մուտքի դռները մետաղական, ներսի դռները և պատուհանները մետաղապլաստ: Նկուղային հարկում սանհանգույցի վերանորոգումն անավարտ, տանիքը` մետաղաթիթեղ, հատակը` մանրահատակ և սալիկ, գազիֆիկացված, ունի անհատական ջեռուցման համակարգ:Գույքի գնահատվել է “Էքսպերտ Օցենկա” ՍՊԸ-ի փորձագետների կողմից: Գույքը հանդիսանում է Գագիկ Բաղդասարյանի գրավի առարկա:
Աճուրդի մեկնարկային արժեքը կազմում է ` 55 242 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է`10 000 ՀՀ դրամ:
Մասնակցության վճարը, նախավճարը և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը պետք է վճարվի փոխանցումով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ` 16069033295441 հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրվա ժամը 16:00։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Ռոզա Ասատրյանի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ. 12-44

Հեռ..` +37499771410

Էլ. փոստ`