Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՙԴրնգան՚ ՍՊԸ-ի սնանկության գործով նշանակված գույքերի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

11.02.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙԴրնգան՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Սերոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(աճուրդի կազմակերպման և անցկացման մասին)
2022թ. Փետրվարի 11-ին ՙԴրնգան՚ ՍՊԸ-ի սնանկության գործով նշանակված գույքերի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2022թ. Մարտի 11-ին, ժամը 12:00 ՀՀ, Ք.Երևան, Արշակունյաց պող. 5; 311 սենյակ հասցեում նշանակված է ՙԴրնգան՚ ՍՊԸ-ի սնանկության գործով ՙԱրմսվիսբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված երրորդ անձին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը մեկ լոտով.
Լոտ 1 – ՙԴաստակերտի բուժտեխնիկայի գործարան՚ ԲԲԸ-ի 13.166 հատ սովորական անվանական բաժնետոմսերը /79,5433%/, որի մեկնարկային կազմում է 55,113,000 /Հիսունհինգ միլիոն հարյուր տասներեք հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) աճուրդի մասնակցության վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 5 տոկոսը։ Մասնակցության վճարը վճարվում է փոխանցումով կամ կանխիկ ՙԱկբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲԸ-ի Տիգրան Մեծ մասնաճյուղի 220533332759000 ՙԴրնգան՚ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան, հասցե՝ (ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ` Էդուարդ Սերոբյանին 077-64-22-00 հեռախոսահամարին:

Հասցե` Ք. Երևան, Ն.Նորք, Մառի նրբ. 1/42

Հեռ..` +374 77 64 22 00

Էլ. փոստ`