Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՙԳԱՅ-ՍՊԱՅԴՈ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով ՙԱյԴի բանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

14.02.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙԳԱՅ-ՍՊԱՅԴՈ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Սերոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. Փետրվարի 14-ին, ՙԳԱՅ-ՍՊԱՅԴՈ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով հայտարարված աճուրդը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2022թ. Մարտի 11-ին, ժամը 12:30 ՀՀ, Ք.Երևան, Արշակունյաց պող. 5; 311 սենյակ հասցեում նշանակված է ՙԳԱՅ-ՍՊԱՅԴՈ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով ՙԱյԴի բանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը հետևյալ լոտով.
ԼՈՏ 9. ՙԳԱՅ-ՍՊԱՅԴՈ՚ ՍՊԸ հաշվեկշռում հաշվառված МВП մոդելի ալրաղաց գտնվում է ՀՀ, Շիրակի մարզ, Հացիկ գյուղում ՙԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԵՎ ՕԲԵԿՏՆԵՐ՚ անշարժ գույքի տարածքում: Ալրաղացը արտադրվել են 1999 թվականին՝ 850 կգ/ժամ արտադրողականությամբ, շահագործվել է մոտ 20 տարի և ունի որոշակի մաշվածություն, գույքի աշխատանքային վիճակը չի ստուգվել, իրականացվել է արտաքին ուսումնասիրություն, համաձայն որի МВП մոդելի ալրաղացը գտնվում է միջին վիճակում, մեկնարկային գինը՝ 1,130,000 (Մեկ միլիոն հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:
Հանդիսանում է ՙԱյԴԻ ԲԱՆԿ՚ ՓԲԸ գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) աճուրդի մասնակցության վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 5 տոկոսը։ Մասնակցության վճարը վճարվում է փոխանցումով կամ կանխիկ ՙԱկբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲԸ-ի Տիգրան Մեծ մասնաճյուղի 220533333062000 ՙԳԱՅ-ՍՊԱՅԴՈ՚ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան, հասցե՝ (ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ` Էդուարդ Սերոբյանին 077-64-22-00 հեռախոսահամարով։

Հասցե` Ք. Երևան, Ն.Նորք, Մառի նրբ. 1/42

Հեռ..` +374 77 642200

Էլ. փոստ`