Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Սեմանգ>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Կոնվերս բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

16.02.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Սեմանգ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. մարտի 17-ին ժամը 13:00-ին, թիվ ՍՆԴ/0661/04/21 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված <<Սեմանգ>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Կոնվերս բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 6 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Արամ Մանուկյան փողոց, 23 շենք, թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակարանը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում, մակարեսը՝ 47,8քմ, շենքի հիմքը՝ կետ-գծային, ե/բ կառուցատարրեր, շենքի պատերը՝ տուֆ քար, միջհարկային ծածկը՝ ե/բ սալեր, բնակարանի մուտքի դուռը՝ մետաղական, ներսի դռները փայտե և մետաղապլաստե, պատուհանները՝ մետաղապլաստե, հյուրասենյակի պատերը գաջասվաղված են, պատված լատեքս տիպի ներկանյութով, հատակը՝ մանրատախտակ, ննջասենյակի պատերը գաջասվաղված են, պատված լատեքս տիպի ներկանյութով, հատակը՝ մանրատախտակ, խոհանոցի պատերը պատված են ներկանյութով, հատակը՝ սալիկապատ, միջանցքի պատերը պատված են ներկանյութով, հատակը մանրատախտակ, սանհանգույցը և լոգարանը միասին, վերանորոգված են, հատակը և պատերը երեսպատված են կերամիկական սալիկներով, առկա է էլ. մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է, ունի բացօթյա մեծ պատշգամբ՝ ինքնակամ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Գայանե Վահանի Վահանյանին, Սուրեն Մարտունու Առաքելյանին, Վահե Մարտունու Առաքելյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 04052018-02-0012/, ապահովելով <<Սեմանգ>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 13.200.000 /տասներեք միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 2. ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հրապարակ թիվ 8/1 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-ոչ բնակելի տարածք, մակերեսը՝ 41,65քմ, որից նկուղ՝ 15,85քմ, 1-ին հարկ 25,8քմ, շենքի տիպը՝ առանձին կանգնած, հատակագծում ուղղանկյունաձև քարե շինություն, հիմքը՝ երկաթ-բետոն, պատերը՝ քարե, ցոկոլային հատվածը երեսպատված է բազալտե սալիկներով, ճակատային երեք պատը՝ սև տուֆե սալիկներով, տանիքը՝ լանջավոր, ծածկույթը՝ պրոֆիլավորված մետաղական գունավոր թիթեղ, հարկայնությունը՝ նկուղ և 1-ին հարկ, դռները՝ այլումինե, մետաղապլաստե, պատուհանները՝ մետաղապլաստե, 1-ին հարկում հատակը սալիկապատված է կերամիկական սալիկներով, պատերը գաջասվաղված են երեսպատված լատեքս տիպի ներկանյութով, նկուղային հարկի հատակն ու պատերը ցեմենտավազյա շաղախով, սանհանգույցի հատակն ու պատերը երեսպատված կերամիկական սալիկներով, մոնտաժված է էլ. մատակարարում, հողամասը կրում է 02-001-0063-0101 կադաստրային ծածկագիրը, զբաղեցնում է 34քմ մակերես, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հողամասի նկատմամբ գրանցված է վարձակալության իրավունք, գրանցման սուբյեկտներ՝ Էմմա Հովհաննեսի Պապյան (1/2), Սամվել Մեսրոպի Պապյան (1/2), հողամասը ծանրաբեռնված է մեկ շինությամբ՝ ըստ թիվ 14112012-02-1305 վկայականի խանութ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Էմմա Հովհաննեսի Պապյանին և Սամվել Մեսրոպի Պապյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 12122017-02-0004/, ապահովելով <<Սեմանգ>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 12.200.000 /տասներկու միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 3. ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Լինչի փողոց, 83 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-շենքի մակերեսը՝ 233,97 քմ օրինական և 153,07քմ ինքնակամ, հարկայնությունը՝ երկու հարկ, շինության հիմքը՝ երկաթբետոն, պատերի շարվածքը՝ քարե, արտաքինից սվաղված են դեկորատիվ սվաղով, տանիքը՝ բազմալանջ, մետաղական գունավոր թիթեղ /պրոֆիլավորված/, ջրահեռացումը՝ կազմակերպված, մուտքի դուռը՝ մետաղական շրջանակներով, դռներն ու պատուհանները մետաղապլաստե,միջսենյականին որոշ դռներ փայտանյութից, պատերը՝ ներկանյութ, հատակը՝ մանրահատակ, խոհանոցի հատակը՝ կերամկական սալիկ, հյուրասենյակում կառուցված է բուխարի, առկա է մի քանի սանհանգույց և լոգարան, հատակը և պատերը՝ սալիկապատած, առկա են կոմունիկացիաներ, օժանդակ շինությունում կառուցված է հրակայուն աղյուսներով մանղալ, բուխարի, հողամասը կրում է 02-001-0859-0144 կադաստրային ծածկագիրը, զբաղեցնում է 755քմ մակերես, հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասը մասամբ բարեկարգված է, պարսպապատ, պարիսպը շարված է քարով, երեսսվաղված է դեկորատիվ շաղախով, տեղադրված է մետաղական դարպաս, բնակելի տան հողամասը զբաղեցնում է 755 քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա, ըստ վկայականի հողամասը ծանրաբեռված է մի քանի շինությամբ՝ բնակելի տուն՝ 233,97 քմ մակերեսով, ինքնակամ մակերես 153,07քմ, ինքնակամ օժանդակ շինություն 70,42քմ մակերեսով: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Էմմա Հովհաննեսի Պապյանին և Սամվել Մեսրոպի Պապյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 12122017-02-0003/, ապահովելով <<Սեմանգ>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 55.700.000 /հիսունհինգ միլիոն յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 4. ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Միկոյան Եղբայրների փողոց, 152 շինություն հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-տարածքի հողամասը զբաղեցնում է 3640քմ մակերես, ըստ թիվ 14112012-02-1291 վկայականի հողամասը ծանրաբեռված է յոթ շինությամբ՝ կաթսայատուն՝ 321.1քմ մակերեսով (փաստացի շահագործվում է որպես արտադրամաս), շինություն՝ 17,1քմ, ենթակայան՝ 56,6քմ, պահեստ՝ 149,5քմ, պահակատուն՝ 12,6քմ, հասարակական սպասարկման օբյեկտ՝ 186,5քմ, պարիսպ՝ 28,3քմ, հողամասը կրում է 02-001-0842-0003 կադաստրային ծածկագիրը, զբաղեցնում է 3460քմ մակերես, հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հողամասը պարսպապատված է, տեղադրված է մետաղական դարպաս, հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, հողամասի սեփականության իրավունքը փոխանցված է պայմանով, որ հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի հողամասի կադաստրային արժեքի վճարման դեպքում, սկսած 2022 թվականից անշարժ գույքի օտարման դեպքում գնորդը աճուրդում ձևավորված գնից բացի պետք է Աշտարակ քաղաքի բյուջե վճարի 9.990.750 ՀՀ դրամ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Սամվել Մեսրոպի Պապյանին և Սաթիկ Սերյոժայի Աղումյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 12122017-02-0002/, ապահովելով <<Սեմանգ>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 51.000.000 /հիսունմեկ միլիոն/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 5. ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Թումանյան փողոց, թիվ 12 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակելի տան հարկայնությունը՝ մեկ հարկ, շինության հիմքը՝ երկաթբետոն, պատերի շարվածքը՝ տուֆ քար՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, առանց արտաքին հարդարման, տանիքը՝ երկլանջ, ծածկույթը ազբոշիֆեր, ջրահեռացումը՝ անկազմակերպ /ազատ/, դռներն ու պատուհանները մետաղապլաստե, միջսենյակային որոշ դռներ փայտանյութից /հին/, ներքին հարդարումը՝ հին վերանորոգում, անավարտ, սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերը երեսպատված ցեմանտավազյա շաղախով, սանհանգույցում ներքին հարդարման աշխատանքներն անավարտ, լոգարանի պատերը լինելիում, հատակը սալիկապատ, առկա են կոմունիկացիաներ, հողամասը կրում է 02-001-0155-0046 կադաստրային ծածկագիրը, զբաղեցնում է 647քմ մակերես, հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասը պարսպապատված է, պարիսպը շարված է կանոնավոր կտրվածքի տուֆ քարով՝ ցեմենտ-ավազյա շաղախի կիրառմամբ, տեղադրված է մետաղական դարպաս, բակային հատված մուտքի մասում հատակն երեսպատված է բետոնե շաղախով, այգում առկա են պտղատու ծառեր, բնակելի տան հողամասը զբաղեցնում է 647 քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա, ըստ վկայականի հողամասը ծանրաբեռված է երկու շինությամբ՝ բնակելի տուն՝ 129 քմ մակերեսով և ինքնակամ բաց պատշգամբով՝ 33,2քմ, ինքնակամ օժանդակ շինություն՝ 17,84քմ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Էմմա Հովհաննեսի Պապյանին և Սամվել Մեսրոպի Պապյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 12122017-02-0005/, ապահովելով <<Սեմանգ>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 15.500.000 /տասնհինգ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 6. ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան փողոց, թիվ 24 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակելի տան հարկայնությունը՝ երկու հարկ, շինության հիմքը՝ երկաթբետոն, պատերի շարվածքը՝ քարե, փողոցի կողմից ճակատային պատը շուբատաշ տուֆ, կողային պատերը արտաքինից սվաղված են դեկորատիվ սվաղով, տանիքը՝ քառալանջ, մետաղական գունավոր թիթեղ /պրոֆիլավորված/, ջրահեռացումը՝ կազմակերպված, մուտքի դուռը մետաղական շրջանակներով, դռներն ու պատուհանները մետաղապլաստե, միջսենյակային որոշ դռներ փայտանյութից, պատերը ներկանյութ, հատակը՝ մանրահատակ, խոհանոցի հատակը՝ կերամիկական սալիկ, սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերը՝ սալիկապատած, առկա են կոմունիկացիաներ, հողամասը կրում է 02-001-0863-0028 կադաստրային ծածկագիրը, զբաղեցնում է 665քմ մակերես, հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասը մասամբ բարեկարգված է, բնակելի տան հողամասը զբաղեցնում է 665 քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա, ըստ վկայականի հողամասը ծանրաբեռված է մի քանի շինությամբ՝ բնակելի տուն՝ 242 քմ մակերեսով, պահեստ 12,7քմ (փաստացի շահագործվում է որպես խանութ), պարիսպ 13,55 գծամետր: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Սերյոժա Գալուստի Աղումյանին և Գալուստ Սերյոժայի Աղումյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 12122017-02-0008/, ապահովելով <<Սեմանգ>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ:Մեկնարկային գինը՝ 58.000.000 /հիսունութ միլիոն/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 10.03.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473605864210000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։





Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333

Էլ. փոստ`