Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սիաբանդ Ուսոյանի սնանկության գործով գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

17.02.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սիաբանդ Ուսոյանի սնանկության գործով կառավարիչ Շ. Ղազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենք 76 հոդված

17.02.2022թ. ժամը 15:10-ին ք.Երևան Արշակունյաց 5 հասցեում նշանակված աճուրդը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:
15.03.2022թ. ժամը 15:10-ին ք.Երևան Արշակունյաց 5 հասցեում տեղի կունենա Սիաբանդ Ուսոյանի պարտավորությունների համար գրավադրված երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով հրապարակային սակարկություններով վաճառք՝ 1 ընդհանուր լոտով՝
Լոտ 1. Սիաբանդ Այվազի Ուսոյանի սնանկության գործով ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված՝: Զինե Խուդոյի Ուսոյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ, Սիս գյուղ, Սայաթ-Նովա փողոց, 4 փակուղի թիվ 2 տուն հասցեում գտնվող անշարժ գույքը - մեկնարկային գինը 4,050,000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է փոխանցվեն ՙՀայԲիզնեսբանկ՚ ՓԲԸ-ում բացված թիվ 1150002516096025 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Շաքե Ղազարյանին՝ հեռ. 094-10-88-31:

Հասցե` Երևան, Ս Զորավար 2

Հեռ..` +37494108831

Էլ. փոստ`