Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/0434/04/21 սնանկության գործով պարտապան ԱՁ Նորայր Գագիկի Սոլոյանին և/կամ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

23.02.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Բալասանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

23.02.2022թ.-ին նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտ նրեկայացված չլինելու պ23
15.03.2022թ.-ին ժամը 12:00-ին ԱՁ Նորայր Գագիկի Սոլոյանի սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Բալասանյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 5, գրասենյակ 107 հասցեում կանցկացվի Նորայր Գագիկի Սոլոյանին սեփականության իրավունքով պատկանող ստորև նշված անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք՝ ըստ հետևյալ լոտի.
ԼՈՏ 1. ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վ. Աճեմյանի փող., 26 շենք, 7 բնակարան:
Մեկնարկային գինը՝ 8,019,000 ՀՀ դրամ:
Բնակարանը գտնվում է 2 հարկանի բազմաբնակարան բնակելի քարե շենքի 1-ին հարկում:
Բնակարանի ընդհանուր մակերեսը – 40.93 քմ
Ներքին հարդարումը – մուտքի դուռը մետաղական է, միջսենյակային դռները՝ փայտե: Պատուհանները՝ փայտե կամ եվրո տիպի: Հատակները տախտակից, մամլված տեփատախտակից և լամինատապատված: Պատերը և առաստաղները՝ սոսնձաներկված, խոնավության հետքերով:
Սանհանգույցը – սալիկապատված
Լրացուցիչ տվյալներ – Կոմունալ համակարգը գործում է նորմալ: Ջրամատակարարումը մշտական է, համակարգը մոնտաժված է մետաղական խողովակներով, հետադարձը՝ թուջից: Ջեռուցումը իրականացվում է գազի վառարանի միջոցով:
Շենքի վիճակը – բավարար
Տեխնիկական հագեցվածությունը – բավարար
Գնահատման /1-7/ բալանոց սանդղակով ներքին հարդարանքը գնահատվում է 4 բալ՝ միջին վիճակ:

Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք սույն հայտարարության հրապարակման օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2/:
Հայտի ձևը, բովանդակությունը, ներկայացման կարգը և հայտին կցվող փաստաթղթերը սահմանված են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված՝ «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու» կարգով: Նույն կարգը հանդիսանում և հիմք է ընդունվում որպես սույն աճուրդի կանոնակարգ, որով և կանոնակարգվում են սույն աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:
Աճուրդին մասնակցելու համար, Հայտին կից, ի թիվս Կարգում նշված փաստաթղթերի, պետք է ներկայացվեն`
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի գումարները անհրաժեշտ է վճարել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված Պարտապանի սնանկության գործով հատուկ հաշվին (Հ/Հ 2474402212960000)՝ մինչև հայտ ներկայացնելը:

Եթե աճուրդի ներկայացված են մեկից ավելի լոտեր, ապա դրանց վաճառքն իրականացվում է աճուրդի մասին հայտարարությունում շարադրված հերթականությամբ:
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը:

Աճուրդի մասնակցության, առուվաճառքի պայմանագրի կնքման /այդ թվում հնարավոր վտարման, հողի կադաստրային արժեքի վճարման/, նոտարական վավերացման, պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ վտարման և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված ցանկացած գործողություն կամ դրան առնչվող ցանկացած ծախս կամ առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և/կամ առուվաճառքի պայմանագրից բխող ցանկացած տեսակի ծախս կամ գործողություն կատարվում է աճուրդի հաղթողի կողմից: Գնորդին են փոխանցվում օտարման պահի դրությամբ ձեռք բերված գույքի չմարված գույքահարկի և/կամ հողի հարկի պարտավորությունները:

Լոտն ուսումնասիրելու, լոտի վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու կամ աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով՝ աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Բալասանյանին` (հեռ. +37491480528):

ք. Երևան, Արշակունյաց 5, 107
091 48 05 28
Ruben.balasanyan86@gmail.com

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 107

Հեռ..` 091480528

Էլ. փոստ`