Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ>> տեղադրված հայտարարության մեջ լրացում կատարելու մասին

02.03.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետ


<<ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ>> տեղադրված հայտարարության մեջ լրացում կատարելու մասին

Հարգելի՛ գործընկեր Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանի կողմից 25.02.2022թ-ին azdarar.am պաշտոնական հայտարարությունների կայքում կատարվել է թիվ 1027000 նույնականացման համարի տակ գրանցված հայտարարության հրապարակում, խնդրում ենք տալ հայտարարության լրացում,այն է հայտարարության վերջում զետեղել հետևյալ տեքստը՝

<< Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ չկան /ներառյալ սերվիտուտ/, հողամասերում բացակայում են նաև ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի և ճանապարհների առկայությունը: Աճուրդում հաղթող կհամարվի վաճառվող հողամասին առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Յուրաքանչյուր աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ աճուրդային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ աճուրդին մասնակցության հայտը, մուծված մասնակցության վճարի անդորրագիրը /Էջմիածնի համայնքապետարանի 900325151356 հաշվեհամարին/ և անձնագիրը, իսկ աճուրդի անցկացման օրը մուծել աճուրդի նախավճարը: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 9օօ-18օօ: >>

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`