Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Գազ Սուզան Արմենիա>> ՀՁ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

02.03.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Գազ Սուզան Արմենիա>> ՀՁ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. փետրվարի 24-ին, ժամը 13:00-ին նշանակված<<Գազ Սուզան Արմենիա>> ՀՁ ՍՊԸ-ի սնանկության գործով նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատչառով:
2022թ. փետրվարի 24-ին, ժամը 13:00-ին <<Գազ Սուզան Արմենիա>> ՀՁ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից ք. Երևան, Արգիշտի 11/4, թիվ 2 տարածք հասցեում կանցկացվի <<Գազ Սուզան Արմենիա>> ՀՁ ՍՊԸ-ի պարտավորությունների համար <<Գազ Սուզան Արմենիա>> ԱԱԿ ՓԲԸ-ում մասամբ գրավադրված, ինչպես նաև պարտապանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդը բաց դասական եղանակով չորս լոտով:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, տեղափոխման, գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը:
Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը
Աճուրդում հաղթող ճանաչված անձը սահմամված ժամկետում :
Աճուրդի նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ՝ սնանկության հատուկ հաշվի բացակայության պատճառով, մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը չի վերադարձվում:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ.044 66 66 63/:

Հասցե` ք.Երևան, Նոր Արեշ 28փ. 23 տ.

Հեռ..` +374 44666663

Էլ. փոստ`