Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հրաչյա Օնիկի Հովհաննիսյանի արտավորությունների համար <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, պարտապանին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

02.03.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հրաչյա Օնիկի Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021թ. փետրվարի 16-ին Հրաչյա Հովհննիսյանի գույքի կրկնաճուրդը կայացել է մասնակի:
2022թ. մարտի 17-ին, ժամը 11:30-ին Հրաչյա Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Զ.Վարդանյանի կողմից ք. Երևան, Արգիշտիի 11/4 թիվ 2 տարածք հասցեում կանցկացվի Հրաչյա Հովհաննիսյանի պարտավորությունների համար <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, պարտապանին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի կրկնաճուրդը բաց դասական եղանակով երկու լոտերով.
Լոտ 7- ՀՀ Արագածոտնի մ., Մելիքգյուղ համայնք, 5-րդ փ., թիվ 70 հասցեում գտնվող անշարժ գույքը: Անշարժ գույքի նկարագիրը՝ ընդհանուր մակերեսը՝ 0.0956 քմ: Հողամասի երկրաչափական կառուցվածքը՝ ուղղանկյուն, տեղադրությունը՝ բավարար, 4-րդ գիծ, թեքությունը՝ հարթ: Սեփականության վկայականի համար՝ 2391426: Լոտի մեկնարկային գինը կազմում է 32.100 ՀՀ դրամ:
Լոտ 8- ՀՀ Արագածոտնի մ., Մելիքգյուղ համայնք, 5-րդ փ., թիվ 104 հասցեում գտնվող անշարժ գույքը: Անշարժ գույքի նկարագիրը՝ ընդհանուր մակերեսը՝ 0.3707քմ: Հողամասի երկրաչափական կառուցվածքը՝ բազմանկյուն: տեղադրությունը՝ բավարար, 4-րդ գիծ, թեքությունը՝ հարթ: Սեփականության վկայականի համար՝ 2391424: Լոտի մեկնրկային գինը կազմում է 124.555 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը:
Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով Հրաչյա Հովհաննիսյանի սնանկության հատուկ հաշվին` ՙԱԿԲԱ ԲԱՆԿ՚ ԲԲԸ 220530284565000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ արձանագրությունով սահմնաված ժամկետում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը չի վերադարձվում:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ.+37444 66.66.63

Հասցե` ք.Երևան, Նոր Արեշ 28փ. 23 տ.

Հեռ..` +374 44666663

Էլ. փոստ`