Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայկանուշ Մուշեղյանի պարտավորությունների համար <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

02.03.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հայկանուշ Մուշեղյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. փետրբարի 15-ին, ժամը 12:00-ին Հայկանուշ Մուշեղյանի սնանկության գործով նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2022թ. մարտի 17-ին, ժամը 12:45-ին Հայկանուշ Մուշեղյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից ք. Երևան, Արգիշտի 11/4, թիվ 2 տարածք հասցեում կանցկացվի Հայկանուշ Մուշեղյանի պարտավորությունների համար <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդը՝ բաց դասական եղանակով մեկ լոտով.
Լոտ 1- ք. Երևան, Շենգավիթ, Շիրակի 4 նրբ. 2շ. թիվ 11 հասցեում գտնվող անշարժ գույք:Բնակարանի նկարագիրը՝ 101,18քմ, 4 հարկանի պանելային շենքի 4-րդ հարկում է: Շենքի վիճակը բավ է, բակում է առկա է ավտոկայանատեղի ընդհանուր բացօթյա վիճակով: Ներքին հարդարումը՝ մուտքի դուռը փայտյա է, պատերը պաստառ և ներկանյութ, հատակը մանրահատակ, սալիկ և փայտ, պատուհանների շրջանակները փայտյա են և մետաղապլաստե, ներքին դռները փայտյա են: Ունի բաց պատշգամբ: Սանհանգույցը սալիկապատ, հին վիճակ:Տեղադրությունը լավ, տրանսպորտային մատչելիությունը լավ: Բնական լուսավորվածությունը լավ, 4 սենյակ է, ունի լոկալ ջեռուցում, առկա է գազ, հոսանք և ջուր: Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը՝ 182-125-012-011, վկայականի համարը՝ 2578999: Լոտի արժեքը կազմում է 18.319.770 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը:
Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ կամ <<Ակբա բանկ>> ԲԲԸ-ում առկա թիվ 220531024747000 սնանկության հատուկ հաշվին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ արձանագրությունով սահմնաված ժամկետում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը չի վերադարձվում:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ. +374 44 66 66 63/:

Հասցե` ք.Երևան, Նոր Արեշ 28փ. 23 տ.

Հեռ..` +374 44666663

Էլ. փոստ`