Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

04.03.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Կազմակերպիչ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն իրականացնելու է
1. «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող լոտերի բաց աճուրդ.
- ք. Երևան, Հաղթանակ 1 փողոց, 1 նրբանցք, 77 հասցեում գտնվող 731 քմ վարչական շենք, 27.94 քմ պահակատուն, 621.09 քմ պահեստ, 141.9 քմ ավտոտնակներ, 414.02 քմ պահեստ, 13.77 քմ սան հանգույց, 35.4 քմ հորեր, 2792.24 ք.մ. արտադրամաս, 107.64 քմ էլ. ենթակայան և 1.9 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 436000000 ՀՀ դրամ:
- ք. Երևան, Չարենցի փողոց, 17/5 հասցեում գտնվող 85.8 քմ ենթակայան (102.0 քմ արտաքին մակերես) և 0.0174 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 27300000 ՀՀ դրամ:
- ք. Երևան, Չարենցի փողոց, 17/1 հասցեում գտնվող 1288.1 քմ ադմինիստրատիվ մասնաշենք, 173 քմ պահեստ, 184 քմ արտադրամաս, 60 քմ օժանդակ շինություն և 0.192 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 705000000 ՀՀ դրամ:
2. «ՏՐԱՆԶԻՍՏՈՐ-ԿԵՐՄԵՏ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող լոտերի բաց աճուրդ.
- ք. Երևան, Հ.Հակոբյան փողոց, 3/5 հասցեում գտնվող 357.4 քմ գործարան (տրված է վարձակալության): Լոտի մեկնարկային գինը` 154200000 ՀՀ դրամ:
- ք. Երևան, Հ.Հակոբյան փողոց, 3/14 հասցեում գտնվող 370.53 քմ հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 55000000 ՀՀ դրամ:
- ք. Երևան, Հ.Հակոբյան փողոց, 3 հասցեում գտնվող 65.5 քմ գործարան, 4 քմ մետաղյա կրպակ, 91 քմ ստորգետնյա ջրավազան և 0.06304 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 133500000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շ., 82/31 հասցեում 21.03.2022թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 01.07.2022թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը` գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%, վճարման վերջնաժամկետը` յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է կազմակերպչի դրամարկղ` աճուրդի կայացման հասցեում կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը:
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`