Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ` ՍնԴ/1531/04/21 սնանկության գործով պարտապան Հովհաննես Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին:

04.03.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Արթուր Ապիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. մարտի 24-ին ժամը 12:00–ին, ք. Երևան, Աջափնյակ, Աբելյան 6/4 406 սենյակ. հասցեում նշանակված է Հովհաննես Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը, բաց դասական եղանակով, հետևյալ լոտով.

Լոտ․1․ BMW 328I մակնիշի ավտոմեքենա։
Թողարկման տարեթիվը- 2011թ։
Նույնականացման համարը- WBAKE5C53BE754849
Թափքի տեսակը-կուպե
Գույն-սև մետալիկ
Պետ․համարանիշը- 36 CL 446
Վառելիքը- բենզին
Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։
Նկարագիրը՝ բացակայում են դիմացի թափարգելը և լուսարձակները, շարժիչը, փոխանցման տուփը, հովացման համակարգը։ Մեքենայի առկա դետալների տեխնիկական վիճակի ընդհանուր գնահատականը՝ միջին։ Արտաքին տեսքի վրա նկատվում են ներկի ծածկույթի մասնակի վնասված տեղամասեր։ Արտաքին տեսքի վիճակի գնահատականը բավարար։ Սրահը կաշվեպատ միջին վիճակի։
Մեկնարկային գինը՝ 1 200 000 ՀՀ դրամ։

1․ Աճուրդի մասնակիցների համար սահմանել՝
ա/ ֆիզիկական անձի դեպքում`
անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսը բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ տոկոսը:
գ/ Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը սահմանվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը՝ 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
դ/ աճուրդի մասնակցության վճարը, նախավճարը և ներկա գտնվելու վճարը վճարվում են անկանխիկ եղանակով Հովհաննես Խաչատրյանի սնանկության հատուկ հաշվին՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ 16043047000702,, մինչև աճուրդին նախորդող 5-րդ /հինգ/ օրվա ժամը 16:00-ն։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
2․ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
3․ Աճուրդի հաղթողը պարտավոր է տասնօրյա ժամկետում մուծել լոտի վաճառքի գինը` նվազեցնելով նախավճարի չափը: Սահմանված ժամկետում վճարումը կատարելուց հետո՝ տասնօրյա ժամկետում աճուրդի հաղթողը դիմում է կառավարչին`լոտի առուվաճառքի պայմանագիրը կնքելու նպատակով։
4․ Եթե աճուրդին մասնակցելու իրավունք ստացած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա աճուրդի ավարտից հետո նրա նախավճարը 10 օրյա ընթացքում վերադարձվում է, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:

5․ աճուրդում հաղթող ճանաչվելու, սակայն վաճառքի գինը սահմանված ժամկետում չմուծելու դեպքում նախապես վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
6․ Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
7․ Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով (Arthur.apikyan@gmail.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ զանգահարել +37499191410 հեռախոսահամարով։

Հասցե` Ք.Երևան Արագածի փող. 57տ.

Հեռ..` +37499191410

Էլ. փոստ`