Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Տիգրան Էդուարդի Աթանեսյանին պատկանող գույքը աճուրդով վաճառելու մասին

16.03.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Տիգրան Էդուարդի Աթանեսյանի սնանկության գործով կառավարիչ Նարեկ Նազարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

09.03.2022 թվականին՝ ժամը 16:30-ին, նշանակված Տիգրան Էդուարդի Աթանեսյանին պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 05.04.2022թ. ժամը 16:30-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան Տիգրան Էդուարդի Աթանեսյանի թիվ ՍնԴ/2938/04/20 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Նարեկ Նազարյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով կրկնաճուրդ (նախկինից տասը տոկոս իջեցված մեկնարկային գնով):
Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը 1 լոտով.
Լոտ N 1 Բնակելի տուն, որը գտնվում է ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Արայի, 1-ին փողոց, 63 հասցեում: Սեփականության վկայական՝ 2172812, տրված՝ 20.09.2007թ-ին /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ՝ 15032013-02-0264, տրված՝ 15.03.2013թ-ին, անշարժ գույքի գրավի պայմանագիր թիվ ՀԳ130312/1, կադաստրային ծածկագիր՝ 02-018-0001-0003/ Բնակելի տան շահագործման տարեթիվը՝ 1983թ., Հողամասի մակերեսը՝ 1510քմ, Շենքի մակերեսը՝ 286.39քմ, որից ձեղնահարկը՝ 81.33 քմ, Հարկայնությունը՝ առաջին հարկ և ձեղնահարկ, Շինության հիմքը՝ ժապավենային, երկաթբետոն, Միջհարկային ծածկը՝ երկաթ-բետոն, Պատերի շարվածքը՝ կանոնավոր կտրվածքի տուֆ քար՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, Միջհարկային բարձրությունը՝ 2,8-3,0, Տանիք՝ բազմալանջ, փայտե կավարամածի վրա, ծպեղնավոր, ծածկույթը՝ ցինկապատ թիթեղ (պրոֆիլավորված), ջրահեռացումը՝ անկազմակերպ, Դռներն ու պատուհանները՝ մուտքի դուռը մետաղական՝հին, ներսի դռները՝ փայտե, պատուհանները՝ փայտե շրջանակներով, Ներքին հարդարումը՝ պատերը և առաստաղը գաջասվաղված, որոշ սենյակներում ներկանյութով կամ պաստառով պատված չէ, մնացած սենյակներում պատերը պաստառապատ, հատակը՝ տախտակ, Սանհանգույց և լոգարան՝ միասին, հատակը և պատերը՝ սալիկապատած, Կոմունիկացիաներ՝ առկա են: Բնակելի տունը գրավադրված է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց, հնարավոր վտարումը իրականացվում է գնորդի կողմից:
Մեկնարկային գինն է 8 494 065 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 31.03.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ (բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին (<<Ակբա Բանկ>> ԲԲԸ, հ/հ 220531024093000)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ դիմելով աճուրդի կազմակերպչին (սնանկության գործով կառավարչին)՝ աճուրդն սկսվելուց առաջ:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտերը կարող են ուսումնասիրել աճուրդի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ (աճուրդի մասնակից են համարվում հայտ ներկայացրած անձինք /տես՝ <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 2-րդ և 11-րդ հոդվածները/) կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնելուց հետո՝ 31.03.2022-04.04.2022թթ, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրանց գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Հայտ ներկայացնելուց առաջ պարտադիր ծանոթանալ աճուրդի կանոնակարգին:
Կառավարչի հետ պայմանավորվելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու, լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել, կառավարիչ Ն. Նազարյանին (հեռ. +374 98 05 16 16) կամ այցելել ՀՀ, ք. Երևան, Արցախ 30, 4-րդ հարկ, 409 գրասենյակ:

Հասցե` Արցախ 30

Հեռ..` 098 05 16 16

Էլ. փոստ`