Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Զավեն Անդրանիկի Գրիգորյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

29.04.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Զավեն Անդրանիկի Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. մայիսի 25-ին ժամը 14:30-ին Զավեն Անդրանիկի Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Զավեն Անդրանիկի Գրիգորյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար ապահովման համար <<<<ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ>> ՈւՎԿ>> ՓԲԸ-ում գրավադրված պարտապանին և գրավատու Ֆրիդա Ղազարի Ղազարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Ջրառատ, Գ. Չաուշի փողոց 1-ին նրբանցք 4 բնակելի տուն հասցեի անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակարանը կառուցվել է 1970-ական թ.թ., հարկայնությունը, հարկը՝ 1, պատերը՝ քար, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, տանիքը՝ թիթեղ, շինության մակերեսը՝ 98.8քմ, սենյակների հատակը՝ լամինատ, պատերը և առաստաղը՝ ներկ, սանհանգույցի հատակը և պատերը՝ սալիկ, առաստաղը՝ կախովի, խոհանոցի հատակը՝ սալիկ, պատերը և առաստաղը՝ ներկ, առկա է՝ էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջրամատակարարում և կոյուղի, արտաքին դուռը՝ մետաղական, փայտյա, միջսենյակային դռները և պատուհանները՝ փայտյա, հողամասի մակերեսը՝ 800քմ, հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: Մեկնարկային գինը՝ 4.382.727,75 /չորս միլիոն երեք հարյուր ութսուներկու հազար յոթ հարյուր քսանյոթ դրամ յոթանասունհինգ լումա/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473605516800000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333

Էլ. փոստ`