Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

03.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Կազմակերպիչ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն իրականացնելու է «Ամերիաբանկ» ՓԲԸ- ում գրավադրված լոտերի բաց աճուրդ «հոլանդական» փուլերով.
- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Տիմիրյազևի փողոց, 1 հասցեում գտնվող 166,96 ք.մ. սպասարկման օբյեկտ, 307,93 ք․մ․ պահեստ, 561,61 ք․մ․ սպասարկման օբյեկտ և 0,075191 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 112600000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Մ․Խորենացի փողոց, 29 հասցեում գտնվող 710,15 ք.մ. խանութ, 4,34 ք․մ․ կաթսայատուն և 0,31 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 93800000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Մ․Խորենացու փողոց, 29/16 հասցեում գտնվող 0,052762 հա հողամաս։ Առկա է ինքնակամ կիսակառույց 399,7 ք․մ․ մակերեսով (սպասարկման օբյեկտ) ավարտվածության աստիճանը՝ անավարտ: Լոտի մեկնարկային գինը` 21100000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Վ․Սարգսյան փողոց, 1-ին թաղամաս, 48 հասցեում գտնվող 343,3 ք.մ. բնակելի տուն, 30,4 ք․մ․ /60,8 խ․մ․/ պարիսպ և 0,1515 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 70300000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շ., 82/31 հասցեում 19.05.2022թ.-ին, ժ. 12:00-ին հոլանդական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2022թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%, վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է կազմակերպչի դրամարկղ` աճուրդի կայացման հասցեում կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը:
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`