Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
« Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

2022թ. հունիսի 6-ին՝ ժամը 1130 , ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանում` Վ.Սարգսյան փողոց, թիվ 94 հասցեում, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարում՝ բաց դասական աճուրդի միջոցով:
Աճուրդի է դրվում հետևյալ լոտը`
Լոտ 1 ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, " Անիե բ/զ, բ/շ 5, բնակարան 11 հասցեում գտնվող, անշարժ գույքը (82.6քմ մակերեսով բնակարան) , 1865000 (մեկ միլիոն ութ հարյուր վաթսունհինգ հազար) դրամ մեկնարկային գնով:
Լոտ 2 ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Դպրոցականների փողոց, բ/շ 10, բնակարան 37 հասցեում գտնվող անշարժ գույքը (63.1քմ մակերեսով բնակարան ) 1660000 (մեկ միլիոն վեց հարյուր վաթսուն հազար) դրամ մեկնարկային գնով:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթերը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 3-ը: Վաճառվելիք լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի): Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
Նախավճարի չափը մեկնարկային գնի 5 % չափով, աճուրդի մասնակցության վճարը 2000 դրամ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-29-31,
2-21-68 հեռախոսահամարներով:


Տաշիրի համայնքապետարան

Հասցե` Ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94

Հեռ..` 0254-2-21-68, 0254-2-29-31

Վեբ կայք` tashircity.am

Էլ. փոստ`