Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/0973/04/19 սնանկության գործով պարտապան «Երևանի Տնաշինական Կոմբինատ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, այդ թվում՝ գրավի առարկա հանդիսացող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

05.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Երևանի Տնաշինական Կոմբինատ» ՓԲԸ -ի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. ապրիլի 29-ին, ժամը 16:00-ին թիվ ՍնԴ/0973/04/19 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ «Երևանի Տնաշինական Կոմբինատ» ՓԲԸ-ի սնանկության գործով պարտապան «Երևանի Տնաշինական Կոմբինատ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, այդ թվում՝ գրավի առարկա հանդիսացող գույքերի աճուրդային վաճառքը, չի կայացել հայտեր չլինելու պատճառով:

2022թ. մայիսի 27-ին, ժամը 16:00-ին թիվ ՍնԴ/0973/04/19 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ «Երևանի Տնաշինական Կոմբինատ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ՍնԴ/0973/04/19 սնանկության գործով 02.09.2019թ. ՀՀ սնանկության դատարանի վճռով սնանկ ճանաչված պարտապան «Երևանի Տնաշինական Կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող, այդ թվում՝ գրավի առարկա հանդիսացող գույքերի աճուրդային վաճառք /կրկնաճուրդ/ ներկայացված 142 լոտով, ըստ կցված էլեկտրոնային ֆայլում ներկայացված հաջորդականության և մեկնարկային գնի:

Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից. ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` անձնագրի և դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեն, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով և անձնագրի պատճեն :
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապան «Երևանի Տնաշինական Կոմբինատ» ՓԲԸ-ի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474401616170000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարությունից հետո՝ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են. աճուրդի մասնակցել ցանկացողները՝ հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Եթե հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, շարժական գույքի տեղափոխաման ծախսերը, ապամոնտաժման, նշված աշխատանքների կատարման համար աշխատուժի և համապատասխան հատուկ տեխնիկայի ներգրավման ծախսերը կատարում է /հոգում է/ աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը՝ գույքի ձեռք բերողը, նախկին սեփականատերերի, ինչպես նաև գույքը փաստացի տիրապետողների և/կամ օգտագործողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին (հեռ 096 224 228):

Հասցե` ք. Երևան, Գայի պ. 1/1, բն. 24

Հեռ..` +37496224228

Էլ. փոստ`