Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «2ԷԴ ՓԲԸ-ի սնանկության գործով երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի /կրկնաճուրդի/ կազմակերպման և անցկացման մասին

05.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «2ԷԴ ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

24.05.2022թ. ժամը 13.30-ին «2ԷԴ ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից ք. Երևան, Սեբաստիա փող. 37, 1-ին հարկ, 2 սենյակ հասցեում կանցկացվի անանկ ճանաչված «2ԷԴ ՓԲԸ-ի սնանկության գործով երրորդ անձ <Հ.Ռ.-Ա.Ա.Ա.> ՍՊԸ ին սեփականության իրավունքով պատկանող և «2ԷԴ ՓԲԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար <Արդշինբանկ> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի դասական եղանակով աճուրդ: Վաճառքի է հանվում.
Լոտ 2՝ ք. Երևան, Ուլնեցու փող. 32/8 հասցեում գտնվող անշարժ գույք՝ 0,1 հա. ընդհանուր մակերեսով հողամաս, Հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ խառը կառուցապատման: Տեղազննման օրվա դրությամբ հողամասը գտնվում է անբարեկարգ վիճակում, որոշակի թեքության վրա: Դեպի հողամաս մուտքը հնարավոր է իրականացնել միայն հարևան հողամասերից որևիցէ մեկի միջոցով: Ըստ վկայականի՝ լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնի ՝ 82,82 քմ հողակտորի նկատմամբ սեփականատերը տրամադրել է սահմանափակ օգտագործման իրավունք՝ սերվիտուտ: <Հ.Ռ.-Ա.Ա.Ա.> ՍՊԸ ին սեփականության իրավունքով պատկանող և «2ԷԴ» ՓԲԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար <Արդշինբանկ> ՓԲԸ-ում գրավադրված գույք /անշարժ իրավունքի գրանցման թիվ 10012014-010065 վկայական, տրված 10.01.2014թ./:Լոտի մեկնարկային գինն է 118.170.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, բ/ աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով՝ «2ԷԴ» ՓԲԸ-ի ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ում բացված հ/հ 2474203752110000 սնանկության հատուկ հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք.Երևան, ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև գույքը փաստացի տիրապետողների և /կամ օգտագործողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ/ ցանկացած տեսակի/ ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կոմից իր ուժերով և միջոցներով: Գնորդի կողմից անհրաժեշտ կլինի իրականացնել նաև անշարժ գույքի չափագրման աշխատանքները: Անշարժ գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնոկարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել «2ԷԴ ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանին /091/48-40-05 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Շահումյան 16 փող. 80տ.

Հեռ..` +374 91 484005

Էլ. փոստ`