Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գավառ քաղաքի Բարեկամության փողոց թիվ 35/3 հասցեում գտնվող 05-001-0446-0018 կադաստրային ծածկագրով հողամասն աճուրդային կարգով օտարելու համար բաց դասական աճուրդ հայտարարելու մասին

05.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
՛՛Հրապարակային սակարկությունների մասին՛՛ՀՀօրենքի 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող Գավառ քաղաքի Բարեկամության փողոց թիվ 35/3 հասցեում գտնվող 05-001-0446-0018 կադաստրային ծածկագրով 0,0018 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, հողատարածքն աճուրդային կարգով օտարելու նպատակով Գավառի համայնքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ, որը կկայանա 2022թ. հունիսի 10-ին Գավառի համայնքապետարանի նիստերի դահլիճում/ ք. Գավառ, Գր. Լուսավորչի 12/, ժամը 1100-ին;
Հողատարածքի մեկ քառակուսի մետրի համար աճուրդի մեկնարկային գին սահմանել 1221 / մեկ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
- Մասնակցի անձնագրի և սոց. քարտի լուսապատճենները.
- Մասնակցության վճարի /2000 ՀՀ դրամ/ անդորրագիրը:
Վճարումը պետք է կատարվի Գավառի համայնքապետարանի 900175101204 հաշվեհամարին:
Աճուրդի մասնակցության հայտը լրացվում է տեղում; Հայտերի ընդունումն ու մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի օրվանից երեք օր առաջ:
Աճուրդում հաղթող է ճանաչվում աճուրդի ընթացքում առավելագույն գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդի նախավճարը/ մեկնարկային գնի 50 տոկոսի չափով/ վճարվում է աճուրդի օրը՝ մինչև աճուրդը, Գավառի համայնքապետարանի 900175101345 հաշվեհամարին:
Հողատարածքը սահմանափակումներ /սերվիտուտներ/ չունի: Այն ուսումնասիրելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար կարող են դիմել բոլոր աշխատանքային օրերին 900 - 1800 :

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12

Հեռ..` +374 264 2 34 23

Էլ. փոստ`