Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն <<ՀԱՑՆ ԱՌԱՏ >> ՍՊԸ-ի գույքն աճուրդով վաճառելու մասին

05.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<ՀԱՑՆ ԱՌԱՏ >> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյան
«Սնանկության մաիսն» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

06.05.2022թ. նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով։ 27.05.2022թ. ժամը 12:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 108 սենյակ հասցեում տեղի կունենա <<ՀԱՑՆ ԱՌԱՏ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ:
Լոտ N 1. Արմավիրի մարզ, Մայիսյան համայնք, Երևան-Արմավիր մայրուղի 11, լիճ 5.024քմ, հարթակ (սյուներ) 16 հատ, հողի մակերեսը 1,1132հա։ Մեկնարկային գինն է 58.482.000 ՀՀ դրամ։
Լոտ N 3. Արմավիրի մարզ, Մայիսյան համայնք, Երևան-Արմավիր մայրուղի 11/1, չորանոց, շենքի մակերեսը 49,0քմ, հողի մակերեսը 0,1663հա։ Մեկնարկային գինն է 4.860.000 ՀՀ դրամ։
Լոտ N 4. Արմավիրի մարզ, Մայիսյան համայնք, հողամաս 1,68հա։ Մեկնարկային գինն է 7.776.000 ՀՀ դրամ։
Լոտ N 5. Արմավիրի մարզ, Մայիսյան համայնք, հողի մակերեսը 0.5228հա։ Մեկնարկային գինն է 1.296.000 ՀՀ դրամ։
Լոտ N 6. Արմավիրի մարզ, Մայիսյան համայնք, հողի մակերեսը 0,41հա։ Մեկնարկային գինն է 8.019.000 ՀՀ դրամ։
Լոտ N 7. Արմավիրի մարզ, Մայիսյան համայնք, հողի մակերեսը 0,0526հա։ Մեկնարկային գինն է 1.134.000 ՀՀ դրամ։
Լոտ N 8. Արմավիրի մարզ, Մայիսյան համայնք, հողի մակերեսը 0,8508հա։ Մեկնարկային գինն է 2.268.000 ՀՀ դրամ։
Լոտ N 9. Արմավիրի մարզ, Մայիսյան համայնք, Երևան-Արմավիր մայրուղի 24, հողի մակերեսը 0,0046հա։ Մեկնարկային գինն է 138.000 ՀՀ դրամ։
Լոտ N 12. Ֆորդ Տրանզիտ 2,4 TD, Թ/Տ 2003թ., Պ/Հ 18 AX 018։ Մեկնարկային գինն է 1.539.000 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է մուծվի Հայբիզնեսբանկ, հ/հ 1150017520500538 <<ՀԱՑՆ ԱՌԱՏ >> ՍՊԸ -ի սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան(ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <<ՀԱՑՆ ԱՌԱՏ >> ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 091-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 108 սենյակ:

Հասցե` Ք.Երևան, Թոթովենցի 8/2, բն.21

Հեռ..` +374 94 407182

Էլ. փոստ`