Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայկանուշ Գրիգորյանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

06.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հայկանուշ Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022 թվականի ապրիլի 26-ին,ժամը 12:00-ին Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.10.2014թ.վճռով սնանկ ճանաչված Հայկանուշ Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից հայտարարված Հայկանուշ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2022 թվականի հունիսի 15-ին,ժամը 12:00-ին սնանկ ճանաչված Հայկանուշ Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից սնանկության կառավարիչի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան,Ազատություն 14-54) կանցկացվի Հայկանուշ Գրիգորյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը:Աճուրդի ներկայացված գույքի արժեքը նվազեցված է և կազմում է.
Լոտ 2 - Արագածոտնի մարզ, Ղազարավան համայնքում գտնվող անշարժ գույք 1 հա որից /0,828 հա արոտավայր, 0,172 հա վարելահող, կադաստրային ծածկագիր 02-068-0175-0022 գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ 03.07.2012թ ա/մ 1643 պայմանագիր նպատակային նշանակությունը գյուղատնտեսական իրավունքի տեսակը սեփականություն /- մեկնարկային արժեքը՝ 295.200 ՀՀ դրամ:
Գույքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի դիմաց սարի լանջին, որին տանող ճանապարհը շատ քարքարոտ է:Գնորդը կատարելու է գույքի չափագրման ,ձևակերպման, գրանցման, հողի հարկի և գույքահարկի հետ կապված բոլոր ծախսերը,որոնք գույքի արժեքի մեջ ներառված չեն:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները,
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «Այ Դի Բանկ» ՓԲԸ Բաղրամյան մ/ճ հ/հ 11813005812613 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան`ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով, մասնակցի վկայական ստանալու համար։Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտի ուսումնասիրության և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Ազատության 14-54 հասցե յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11:00-ից մինչև 18:00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։

Հասցե` ք. Երևան Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985

Էլ. փոստ`