Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

06.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022 թվականի ապրիլի 22-ին, ժամը 14:00–ին ՀՀ Սնանկության դատարանի վճռով ՍնԴ1651/04/20 սնանկ ճանաչված «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից հայտարարված «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդը կայացել է մասնակի: Վաճառվել է թիվ 2 Լոտը:
2022 թվականի հունիսի 22-ին , ժամը 14:00-ին ՀՀ Սնանկության դատարանի վճռով ՍնԴ1651/04/20 սնանկ ճանաչված «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից կառավարիչի գրասենյակում /ք.Երևան,Ազատության 14-54 / հասցեում կանցկացվի «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդը 2 հատ առանձին լոտերով, համաձայն ՀՀ Սնանկության դատարանի 25.02.2021թ և 01.04.2021թ. «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ին պատկանող գույքն աճուրդով վաճառելու թույլտվության որոշումների: Աճուրդի ներկայացվում է ՝
ԼՈՏ 1 - ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի 16 հասցեում գտնվող անշարժ գույք /վկայական համար ՝391031 տրված 30.11.2000թ / նախկին սննդի կոմբինատ/; Հողամասի չափը կազմում է 1.1 հա իրավունքի տեսակը մշտական օգտագործման նպատակային նշանակությունը բնակավայրերի , շենքի ընդհանուր մակերեսը 8753,9 ք.մ որից 72,36ք.մ Էլեկտրակայանի շինություն ,68 ք.մ անցակետ, 87,22 պահեստ,60,6 ապաստարան : Գույքի իրավունքի տեսակը սեփականություն ,նպատակային նշանակությունը արտադրական : ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի 16 հասցեում գտնվող անշարժ գույքի հողամասի և շենքի /վկայական համար ՝391031/ կրկնաճուրդի ներկայացված անշարժ գույքի գինը առանց չվճարված հողի և շենք շինության կադաստրային արժեքի կազմում է ՝ 40.950.000 ՀՀ դրամ: Չվճարված կադաստրային արժեքի վերաբերյալ առկա է տեղեկանք : Գույքը գտնվում է ՀՀ Լոռու մարզ ք.Վանաձորի գեղատեսիլ վայրերից մեկում ,գերեզմանատան հարևվանությամբ : Շենքը ունի 3 հարկ ,քարե զանկապատ ,ենթայանի շենք , նկուղային հարկ : Ամբողջ շենքը ունի վերանորոգման կարիք հատկապես տանիքը : Գնորդի կողմից պետք է առանձին վճարվի գույքի /հողի և շինության /կադաստրային արժեքները գնման պահին գործող արժեքով :
ԼՈՏ 6 -«Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ին պատկանող ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Գործարանային փողոցում գտնվող անշարժ գույքի /վկայական համար ՝0229476 տրված 04.08.200թ / և շարժական գույքի /որը հանդիսանում է անշարժ գույքի անբաժանելի մաս/ շուկայական արժեքը կազմում է ՝ 5.903.000 ՀՀ դրամ,որի մեջ ներառված չէ կադաստրային արժեքը՝ : Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման, գրանցման, չափագրման ծախսերը և վաճառքի պահին գործող հողի և անշարժ գույքի կադաստրային արժեքների վճարները:
Գնորդը կատարելու է գույքի տեղափոխման, ձևակերպման,հնարավոր է վտարման, կադաստրային արժեքի և այն գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդը անցկցվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին» կարգով:Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար , ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է՝ 5000 ՀՀ դրամ:Ըստ կանոնակարգի՝ աճուրդում հաղթած մասնակիցը պատավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համատասխան արձանագրության հիման վրա, 10 օրվա ընթացում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը ՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվումյ է չկայացած , իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:Գույքի առուվաճառքի պայմանագրի, դրանից ծագող իրավունքների գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև փաստացի բնակվողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից ՝ իր միջոցներով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
- աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ի Բաղրամյան մասնաճյուղում գործող թիվ 11813017490700 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել ք.Երևան Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։

Հասցե` ք. Երևան Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985

Էլ. փոստ`