Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արենի համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքների աճուրդ-վաճառք

06.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արենիի համայնքապետարան
Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Արենի համայնքի (Ագարակաձոր, Աղավնաձոր, Արենի, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ) հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 7-ին, ժամը՝ 11:00-ին, Արենիի համայնքապետարանում տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքների աճուրդ-վաճառք:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մրցույթին նախորդող երրորդ աշխատանքային օրը՝ ժամը 11:00-ն:
Հայտ կարող են ներկայացնել բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձիք, ովքեր իրենց հետ կունենան անձնագիր, իսկ իրավաբանական անձիք՝ հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը:
Մանրամասների և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ 028160001, 093752482 Գևորգ Սիմոնյանին:

Հարգանքով՝
Արենիի համայնքապետարան

Հասցե` ՀՀ, Վայոց ձոր մարզ, Արենի համայնք, գ. Արենի, 15 փողոց, շենք 3

Հեռ..` 02816160001

Վեբ կայք` www.arpaareni.am

Էլ. փոստ`