Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Ժորայի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

10.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արմեն Ժորայի Բաղդասարյանի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. մայիսի 26-ին ժամը 12:00-ին Արմեն Ժորայի Բաղդասարյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից ք․Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Արմեն Ժորայի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի 1/մեկ/ լոտից բաղկացած աճուրդը: Լոտ 1.Շարժական գույք -ՙDODGE GDAND CARAVAV 3.3՚ մակնիշի 31 OL 465 պետ.համարանիշի ավտոմեքենա, թողարկված 2004թ., գույնը՝ սմբուկագույն մետալիկ, ընթացային համակարգի սարքերը, հանգույցները, շարժիչը և փոխանցման տուփը բացակայում են, գնահատողի կարծիքով մեքենան պետք է լուծարվի մեկնարկային գինը՝ 150.000 ՀՀ դրամ:Գույքի վաճառքի, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% -ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱյԴի բանկ՚ ՓԲԸ-ի Արմեն Ժորայի Բաղդասարյանի սնանկության 11813000763632 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե․Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2022թ․ մայիսի 19-ից մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`