Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հակոբ Հակոբյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

10.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

29.04.2022թ-ին Հակոբ Հակոբյանի թիվ ԱՎԴ/0010/04/15 սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից նշանակված սնանկության գործով գույքի կրկնակի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով:
02.06.2022թ-ին ժամը 12:50-ին Հակոբ Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Հակոբ Հակոբյանի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ-վաճառք` 1 լոտով.
ԼՈՏ-2. 305.5քմ մակերեսով մեկ հարկանի կիսանկուղային հարկով բնակելի տուն՝ կառուցված 0.119 հա բնակելի կառուցապատման հողամասի վրա, գտնվում է Արարատի մարզի Գեղանիստ համայնքում: Հողամասում առկա են ծածկ՝ 8.7քմ և պարիսպ՝ 4,4գմ: Բնակելի տան պատերը՝ տուֆ քար, շենքի հիմքը՝ ե/բ միաձույլ, ժապավենաձև, ծածկը՝ ե/բ միաձույլ, տանիքը՝ պրոֆիլավոր թիթեղ, մուտքի դուռը՝ մետաղյա, երեսպատված, ներքին դռները և պատուհանները՝ փայտյա, հատակը՝ մի մասը լամինատե և սալիկապատ: Գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Սվետիկ և Կարեն Շահնազարյաններին /սեփ. իրավունքի վկայական թիվ 803327, տրված 27.11.2000թ/ և Հակոբ Հակոբյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում: Մեկն. գինը՝ 16.621.510 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկե ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Հակոբ Հակոբյանի սնանկության գործով 2477603280850450 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված և հայտարարված օրը կարող է փոփոխվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /094/ 348664)` աշխատանքային օրերին ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`