Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ԲՈԼՅՈՒՍ» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված երրորդ անձին պատկանող գույքի աճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման մասին

11.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սերյոժա Մինասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2022թվականի հունիսի 2-ին ժամը 15:00-ին սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 17 հասցեում կանցկացվի «ԲՈԼՅՈՒՍ» ՍՊԸ /թիվ ՍՆԴ/3151/04/20/ սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքը հետևյալ լոտով՝
Լոտ 1- «ԲՈԼՅՈՒՍ» ՍՊԸ պարտավորությունների դիմաց «Ամերիաբանկ» ՓԲԸ գրավադրված երրորդ անձին պատկանող ք. Երևան, Նորք-Մարաշ վարչական շրջան, Նորքի 17 փողոց 1-ին նրբանցք, թիվ 4 հասցեում է գտնվում անշարժ գույքը, որն ունի հետևյալ նկարագիրը՝ մակերեսը՝ 458,13քմ, հարկայնությունը՝ 4 հարկ, որոնցից վերջին երկուսը պատկանում է այլ սեփականատիրոջ, պատերի շարվածքը՝ տուֆ քար՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, առանց արտաքին հարդարման, ներքին հարդարումը՝ առաջին հարկում միջանցքի հատակը երեսպատված բնական քարե սալիկներով, սենյակների հատակը՝ գորգ-մանրահատակ, պատերը և առաստաղը գաջասվաղված, պաստառապատ, բոլոր կոմունիկացիաները առկա են։
Հողի կադաստրային ծածկագիր՝ 01-009-0048-0088, 01-009-0048-0088, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն։
Գրավի իրավունքի գրանցման վկայական N04052018-01-0026։ Լոտի մեկնարկային գինն է 71.250.000 (յոթանասունմեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
Նշված լոտը գտնվում է սեփականատիրոջ տիրապետման ներքո: Բոլոր վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում է գնորդի կողմից իր հաշվին: Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Լոտը կարող է ուսումնասիրվել իր գտնվելու վայրում մինչև աճուրդի տեղի ունենալու օրվանից 5 օր առաջ՝ ցանկացած աշխատանքային օր՝ ժամը 10:00-18:00 ընկած ժամանակահատվածում:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք. Երևան, Օտյան փող. 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10.000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ք. Երևան, Արշակունյաց 17 հասցեով ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նախարարության ներկայացուցիչների դեպքում` նաև նախարարի գրավոր հանձնարարականը), ինչպես նաև մուտքի վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Սույն կետով նախատեսված կարգը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա:
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարի գումարը պետք է վճարվեն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բացված ՝ «ԲՈԼՅՈՒՍ» ՍՊԸ սնանկության հատուկ հաշվին հ/հ 220493334712000։
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր:
Աճուրդի ընթացքը ձայնագրվելու կամ տեսագրվելու է կառավարչի կողմից:
Մանրամասներին ծանոթանալու և լոտն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են զանգահարել կամ այցելել սնանկության գործով կառավարիչ Ս. Մինասյանի գրասենյակ /ք. Երևան, Արշակունյաց 17 հեռ. 093 33 03 23/:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 17

Հեռ..` (093) 33-03-23

Էլ. փոստ`