Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Կար-Կամ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 08212696) պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

12.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյան
"Սնանկության մասին" ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., թիվ 311 սենյակում 2022 թվականի ապրիլի 11-ին ժամը 15.30-ին հայտարարված «Կար-Կամ» ՍՊԸ-ի (հասցե` ք. Վարդենիս, Երևանյան փող., տ.1, ՀՎՀՀ՝ 08212696) պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, պարտապան ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը չի կայացել պատշաճ հայտ չներկայացնելու և գնորդներ չլինելու պատճառով:
ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., թիվ 311 սենյակում 2022 թվականի մայիսի 30-ին ժամը 15.30-ին կանցկացվի «Կար-Կամ» ՍՊԸ-ի (հասցե` ք. Վարդենիս, Երևանյան փող., տ.1, ՀՎՀՀ՝ 08212696) պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, պարտապան ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ:

Գույքը աճուրդի է ներկայացվում հետևալ լոտով.

Լոտ 1. «TOYOTA COROLLA 1.6» մակնիշի, 021 TT 03 պետհամարանիշի ավտոմեքենան: Գույքի նկարագիրը. հաշվառման վկայագիրը՝ HL734717, նույնացման համարը՝ JTNBV58E10J061791, տեսակը՝ թեթև մարդատար, թափքը՝ ՍԵԴԱՆ, գույնը՝ ՍԵՎ, շարժիչի հզորությունը՝ 124 ձիաուժ, շարժիչի աշխ.ծավալը 1,6 լիտր, թողարկման տարեթիվը՝ 2008թ., փոխանցման տուփը՝ ավտոմատ, ղեկը՝ ձախ:
Աճուրդին ներկայացվող տրանսպորտային միջոցի մեկնարկային գինը կազմում է 2.475.000 (երկու միլիոն չորս հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ում պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվին՝ հ/հ 15100998189681, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի Կենտրոնական նստավայր (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյանին:

Հասցե` ք. Երևան, Բաբաջանյան 91շ., բն.4

Հեռ..` +37499507450

Էլ. փոստ`